ՆՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

28.06

2013

Հունիսի 28-ին ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի նոր խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ԱրՊՀ խորհրդի նախագահ և քարտուղար ընտրելու, ինչպես նաև` համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերը:

Մանրամասն...
 
ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

27.06

2013

Արցախի պետական համալսարանի գրադարանը, շնորհիվ նվիրատուների, հաճախ է համալրվում տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գրականությամբ: Օրերս մայր բուհի գրադարանային ֆոնդը համալրվեց իրավագիտական նոր ու թարմ գրականությամբ, որն անհրաժեշտ է ոչ միայն իրավագիտության, այլև մյուս բաժինների ուսանողներին ու դասախոսներին:

Մանրամասն...
 
ՊՈԵԶԻԱՆ ԼՈՒՅՍ Է, ՈՐ ՈՒՂԵԿՑՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ

26.06

2013

Արցախի պետական համալսարանի Գ.Անտոնյանի անվան գրականության կաբինետում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված ԼՂՀ ԳՄ նախագահ, <<Գրիգոր Նարեկացի>> պետհավատարմագրված համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի ծննդյան 65-ամյակին:

Մանրամասն...
 
ԵՐԴՎԵՑԻՆ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՊԱՏԻՎԸ

25.06

2013

     DSCN2969      DSCN2933

Հունիսի 25-ին Շուշիի Մարիամյան դպրոցի բակում տոնական տրամադրություն էր. այստեղ` հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ԱրՊՀ քիմկենսաբանության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Մանրամասն...
 
ՕՐ` ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԵՎ ԻՄԱՍՏԱԼԻՑ

20.06

2013

                 DSCN0107               DSCN0136

Դեռևս անցյալ տարի Արցախի մայր բուհում սկիզբ դրվեց գեղեցիկ մի ավանդույթի, որի նպատակը շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը հիշարժան դարձնելն է` կազմակերպելով այն Արցախի որևէ պատմամշակութային վայրում:

Մանրամասն...
 
ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԶՈՐԱՎԱՐԻՆ

18.06

2013

                        pirumyan              Daniel Bek Pirumyan Bek Pirumov

Հայ ժողովրդի զավակ, անվանի զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի մասին մեր պատմությանը որոշակի տեղեկություններ հայտնի են: Նա ազգային հերոս է, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատարը: Ծնունդով Արցախի Նախիջևանիկ գյուղից է: Սովորել է Շուշիում, տոհմիկ Փիրումյանների ժառանգորդն է...

Մանրամասն...
 
ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՐԱՍՈՒՄ

13.06

2013

             SAM 1527              SAM 1486

Արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախի պետական համալսարանի Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանի նախաձեռնությամբ և համալսարանի ղեկավարության աջակցությամբ, ֆակուլտետի շրջանավարարտների դիպլոմների հանձնման արարողությունը հանդիսավորությամբ նշվում է Արցախի Ամարաս վանական համալիրում:

Մանրամասն...
 
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ

07.06

2013

2013-06-07   hamerg   Revik Andoka i Erik

Հունիսի 5-ին ԼՂՀ Ասկերան քաղաքի մշակույթի տանը աշխուժություն էր տիրում: Պատճառը բարեգործական համերգն էր, որի կազմակերպիչն էր  <<Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդ>> ուսանողական նախաձեռնությունը:

Մանրամասն...
 
ԾՐԱԳԻՐ

05.06

2013

      gerb       

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

  ԾՐԱԳԻՐ


Ամառային դպրոց - սեմինար
"Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ"

Մանրամասն...
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

31.05

2013

2013թ. հունիսի 15-17-ը ԱրՊՀ-ում տնտեսագիտության գծով նախատեսված միջազգային գիտաժողովը, տեխնիկական որոշ պատճառներից ելնելով, հետաձգվում է: Գիտաժողովի մասնակիցներին, նոր ժամկետի մասին, նախապես` երկու ամիս առաջ, տեղյակ կպահվի: Գիտաժողովի կազմկոմիտեն հայցում է ձեր ներողամտությունը:

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 > >>