ՃԱՆԱՉՎԱԾ ԹՈՒՐՔԱԳԵՏԸ ԱրՊՀ-ՈՒՄ

29.12

2015

SAM 5800  SAM 5772  SAM 5788

 

Դեկտեմբերի 25-ին «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ մի խումբ դասախոսների և ուսանողների հետ հանդիպում է ունեցել պ.գ.դ., ակադեմիայի թղթակից անդամ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը,  «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանը, հյուրեր:

Բացելով հանդիպումը` ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Կ. Օհանջանյանին նախաձեռնության համար և հույս հայտնել, որ այդպիսիք շարունակական կլինեն:

Ռուբեն Սաֆրաստյանը հանդես է եկել դասախոսությամբ, որի շրջանակներում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը,  հայ-թուրքական արձանագրություններին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Իսլամական պետությանը և այլն:

Խոսելով ժամանակակից Թուրքիայի աշխարհաքաղաքական մտածողության մասին` թուրքագետը ներկայացրել է թուրքական դիվանագիտության առանցքային ուղղությունները, վարչապետ Ռ. Էրդողանի վարած քաղաքականությունը, վերջինիս կողմից մշակված դիվանագիտական կարգախոսը, Թուրքիայի աշխարհագրական դիրքը և այլն:

Զուգադրելով երկու եղբայրական երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական մարտավարությունը` Սաֆրաստյանը Թուրքիան համեմատել է միջնադարյան ամրոցի հետ. այն շրջապատված է մի կողմից լեռներով, մյուս կողմից` ջրային տարածությամբ և երրորդ կողմից` տափաստանային ու իշխող դիրք ունի հարակից տարածքների նկատմամբ: Ադրբեջանը, չնայած ոչ բարեհաջող աշխարհագրական դիրքին, Թուրքիայի նկատմամբ գերիշխող է  նավթի և գազի պաշարներով, որը հաճախ է վիճաբանությունների տեղիք տալիս եղբայր ժողովուրդների միջև:

Պատմաբանը անդրադարձել է նաև Էրդողանի` որպես քաղաքական գործչի կերպարին: Սաֆրաստյանը Էրդողանին բնութագրել է որպես անկանխատեսելի քաղաքական գործչի, ով հաճախ է վրիպում ամբիցիոզ բնավորության և անհեռանկար հավակնությունների շնորհիվ: Այնուամենայնիվ, բանախոսը չի ժխտել, որ վերջինիս քաղաքական դաշտ մտնելուց հետո Թուրքիայի հատկապես ներքին կյանքը բավականին աշխուժացել է: Նույնը չի կարելի  ասել, սակայն, արտաքին կյանքի մասին: «Թուրքիայում նկատում ենք զարգացող տնտեսություն, բանկային լուրջ համակարգ և այլն, սակայն, որպես այդպիսին, Թուրքիան արտաքին հարաբերություններում հեղինակություն չվայելող երկիր է»,- նշել է Ռ. Սաֆրաստյանը:

Խոսելով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության և հայ-թուրքական հարաբերությունների մասին` Ռ. Սաֆրաստյանն առաջին հերթին նշել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դրսևորած ժխտողական քաղաքականությունը: Թուրքագետն այն կարծիքին է, թե առաջիկայում Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունման վերաբերյալ դրական տեղաշարժեր ակնկալելը միամտություն կարող է լինել: «Այսօրվա թուրքական քաղաքական էլիտան այն համոզմունքն ունի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում թուրքը կդիտվի որպես ցեղասպան ժողովուրդ, ինչի համար այսօրվա ղեկավար մարմինները կդատապարտվեն սերունդների կողմից: Իսկ սա նշանակում է, որ չկա ռացիոնալ մոտեցում»,- ասել է նա:

Եթե ժամանակ առաջ թուրքիան ոչ մի կերպ չէր արձագանքում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոչերին, ապա այսօր նա բացահայտ լկտիություն է դրսևորում այդ կապակցությամբ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական իշխանությունները որոշում են նշել Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը` տոնակատարություններին մասնակցելու հրավիրելով աշխարհի առաջնորդներին, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը որակել կարելի է ոչ այլ կերպ, քան սանդրանք: Ըստ այդմ, Սաֆրաստյանը եզրակացնում է. «Հայ-թուրքական հարաբերությունների հարթման համար հիմքեր չկան, և դա այն պատճառով, որ Թուրքիան պատրաստ չէ զիջումների գնալ»:

Ռ. Սաֆրաստյանը դասախոսության շրջանակներում անդրադարձել է նաև Իսլամական պետությանը, պարզաբանումներ արել դրա կազմավորման, զարգացման և հետագա քայլերի վերաբերյալ:

Դասախոսությունից հետո Ռ. Սաֆրաստյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է քննարկում:

 

 

 

 
ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏ

29.12

2015

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԱրՊՀ Գիտական խորհրդի ընթացիկ տարվա վերջին նիստը:

Մանրամասն...
 
ՀԶՈՐ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

29.12

2015

SAM 5724 SAM 5740

Դեկտեմբերի 25-ին ԱրՊՀ դասախոսներն ու ուսանողները մասնակցել են ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնած տոնական ակցիային, որի շրջանակներում հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները միաժամանակ եղել են սահմանի տարբեր հատվածներում:

 
ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 17-ԱՄՅԱԿԸ

24.12

2015

Դեկտեմբերի 22-ին ԱրՊՀ լրագրության բաժնի հիմնադրման 17-ամյակի կապակցությամբ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Շուշան Ասկարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուսանողական գիտական ընթերցումներ:

Մանրամասն...
 
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԵՆ ՕՐԵՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ

24.12

2015

Դեկտեմբրի 22-ին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուսանողական գիտաժողով` նվիրված ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրականացման գործընթացին:

Մանրամասն...
 
ԱրՊՀ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐՈՎ

24.12

2015

banak1 banak

Դեկտեմբերի 22-ին ԱրՊՀ նախազորակոչային տարիքի և պարտադիր ժամկետային զինծառայություն անցած ուսանողների հետ հանդիպում են ունեցել ԼՂՀ զինվորական կոմիսարն ու ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետը:

Մանրամասն...
 
ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄԸ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

24.12

2015

Փորձուսուցումը  համարվում է մասնագիտական կրթության բաղկացուցիչ մասերից մեկը: Այն հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծելու ուսանողի տեսական պատրաստվածության  և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև:

Մանրամասն...
 
ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ

09.12

2015

nkar

Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ սպորտդահլիճում կազմակերպվել էր  «Ուրախ մեկնարկ» խաղ-մրցույթը:

Մանրամասն...
 
ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

09.12

2015

SAM 5319 SAM 5327

Դեկտեմբերի 9-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հանդիպել է ԱրՊՀ իրավագիտության բաժնի  ուսանողների և դասախոսների հետ:

Մանրամասն...
 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

09.12

2015

Սիրելի' ուսանողներ, ուրախ ենք հայտնելու, որ ԱրՊՀ պաշտոնական կայքէջում (asu.am) կարող են տեղ գտնել նաև Ձեր ստեղծագործությունները:

 

Ցանկացողները կարող են էլեկտրոնային տարբերակով նյութեր ներկայացնել ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի հեռուստաստուդիա (ԱրՊՀ 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ): Լավագույն աշխատանքները կտպագրվեն «Քո ժամանակը» ուսանողական թերթում:

«Ուսանողական էջ» կարող եք մուտք գործել հետևյալ հղումով` http://www.asu.am/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=26&Itemid=203&lang=am:

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 > >>