Было подписано соглашение о сотрудничестве

26.03

2014

  hamagorc    shamin

25-ого марта Арцахский государственный университет принял делегацию Нижегородского государственного инженерно-экономического института во главе ректора Шамина Анатолия Евгеньевича.

Подробнее...
 
Встреча Президента республики с коллективом университета стала традицией

20.03

2014

    DSC00249      prezident

20 марта состоялась встреча Президента НКР с профессорско-преподавательским составом и студенчеством АрГУ с целью выслушать присутствующих и ознакомиться с учебным процессом вуза.

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ

07.03

2014

There are no translations available.

  Djuli   marta8   marti8

Մարտի 6-ին ԱրՊՀ մեծ դահլիճում անցկացված միջոցառումը նվիրված էր գարնան ամենագեղեցիկ օրվան` Կանանց տոնին: Միջոցառման կազմակերպիչն էր ԱրՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Ջուլիետա Մովսիսյանը:

Подробнее...
 
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՆՇՐՋԵԼԻ ԵՆ. ՀԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ

04.03

2014

There are no translations available.

DSC00224 DSC00242 DSC00237
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Մարտի 4-ին Արցախի պետական համալսարանն իր հարկի հյուրընկալեց ԼՂՀ և ՀՀ կրթության և գիտության նախարարներ Սլավա Ասրյանին և Արմեն Աշոտյանին:
Ավանդույթի համաձայն, հյուրերը և ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին` ծաղիկներ դնելով նրանց հուշաքարին:

Подробнее...
 
Иметь такого ученого - гордость для нации

01.03

2014

    DSC00223JPG  

27 февраля в главном вузе Нагорно-Карабахской Республики – Арцахском государственном университете (АрГУ) – состоялись научные чтения, посвященные 75-летию уроженца Нагорного Карабаха выдающегося российского ученого-юриста, специалиста в области теории и истории государства и права, философии права, истории политических и правовых учений  Владика  Сумбатовича Нерсесянца.

Подробнее...
 
ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ:

28.02

2014

There are no translations available.

      IMG 6579

Փետրվարի 25-ին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հանդիպեց Արցախի պետական համալսարանի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի խոսքերով` հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում. դրականորեն արձագանքելով համալսարանականների նախաձեռնությանը, Արցախի արտաքին գործոց նախարարը պատրաստակամություն է հայտնել մոտիկից ծանոթանալ մեր երկրի ապագա քաղաքագետների հետ, զրուցել անմիջական մթնոլորտում և պատասխանել նրանց հարցերին:

Подробнее...
 
ՆԱԽԱՆՇՎԵՑԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26.02

2014

There are no translations available.

                 DSC00187         DSC00188

Փետրվարի 24-ին Արցախի պետական համալսարանի նորերս ձևավորված Ուսանողական գիտական ընկերությունը (ՈւԳԸ) գումարեց իր առաջին` ընդլայնված անդրանիկ նիստը, որին ներկա էր ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը:
Ողջունելով հավաքվածներին` Վ.Յարամիշյանը կարևորեց ՈՒԳԸ դերը համալսարանականների կյանքում և հաջողություններ մաղթեց ընկերության կայացման գործում: 

Подробнее...
 
ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱՆ

20.02

2014

There are no translations available.

DSC00160  DSC00153  DSC00169

Արցախը հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է: 1921թ. Արցախը մայր Հայաստանից բաժանելու որոշումը չէր կարող հայի միասնության գաղափարը կոտրել: Հայը երբեք չի լռել ու չի դադարեցրել պայքարը` պատմական արդարությունը վերականգնելու համար:

Подробнее...
 
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ

14.02

2014

There are no translations available.

LOGO.jpgԵրևանի պետական համալսարանի հիմնադրման 95- ամյակի կապակցությամբ մեր գործընկեր բուհի ուսանողական գիտական ընկերությունը նախատեսում է ապրիլի 28-30-ը անցկացնել հոբելյանական գիտական փառատոն: 2013թ. նոյեմբերի 11-ին ստորագրված <<ԱրՊՀ  և ԵՊՀ ուսանողական կառույցների համագործակցության հուշագրի>> շրջանակներում և ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածությունների համաձայն, գիտաժողովին կարող են մասնակցել նաև ԱրՊՀ ուսանողները:  Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 1-ը համապատասխան հայտը, իսկ մինչև ապրիլի 10-ը` զեկուցման ամբողջական տարբերակը և ամբիոնի երաշխավորագիրը ԱրՊՀ ՈՒԳԸ ներակայացնել էլեկտրոնային կրիչով կամ ուղարկել << Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript >> էլեկտորնային հասցեին:  Նստաշրջանի լավագույն զեկուցումները կտպագրվեն ԵՊՀ ՈՒԳԸ <<Գիտական հոդվածների ժողովածու>>-ի հոբելյանական համարներում:  Զեկուցումները կարելի է ներկայացնել գիտության ցանկացած ոլորտից, թեմատիկան նույնպես ազատ է: Մասնակցության հայտի նմուշը և զեկուցումների ձևավորման չափանիշները բերված են Արցախյան պատերազմի զինադադարի կնքման 20-ամյակին նվիրված գիտաժողովի հայտարարությանը կից:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒԳԸ կամ զանգահարել 047949148 հեռախոսահամարին:   

 
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ.ԳԻՏԱԺՈՂՈՎ

11.02

2014

There are no translations available.

                                                       

                                                  ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
2014 թվականը Արցախի պետական համալսարանի համար հոբելյանական տարի է. լրանում է համալսարանի հիմնադրման 45-ամյակը: Արցախի Մայր բուհի հոբելյանական միջոցառումների շրջանակում և Արցախյան պատերազմի զինադադարի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԱրՊՀ-ն նախատեսում է 2014թ. ապրիլի կեսերին ԵՊՀ ՈՒԳԸ հետ համատեղ անցկացնել ուսանողական գիտաժողով: Զեկուցումների թեմատիկան 1994թ. մայիսի 12-ին կնքված զինադադարն է և նրա ռազմաքաղաքական նշանակությունը:
Գիտաժողովին կարող է մասնակցել մինչև 35 տարեկան ցանկացած անձ (ուսանող, դասախոս, երիտասարդ գիտնական, զինվորական), ով առնչություն ունի ակադեմիական միջավայրի հետ և մինչև 2014թ. մարտի 28-ը ԱրՊՀ ՈՒԳԸ կներկայացնի կամ < Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript >էլեկտրոնային հասցեով կուղարկի սահմանված նմուշի մասնակցության հայտ (նմուշը տես ստորև):
Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է համապատասխան ամբիոնի (գիտական կենտրոնի) երաշխավորագրի, իսկ ուսանողները` նաև գիտական ղեկավարի կարծիքի հետ մինչև 2014թ. ապրիլի 10-ը էլեկտրոնային կրիչով ներկայացնել ԱրՊՀ ՈՒԳԸ կամ ուղարկել < Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլեկտրոնային հասցեով: Լավագույն զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:
Զեկուցումները հարկավոր է ներկայացնել ստորև նկարագրված պահանջներին համապատասխան:
Սիրով սպասում ենք ձեր հայտերին:

                                                                  

                                                                

                                                 ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
                         ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԿՆՔՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ

                           ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Անուն, ազգանուն, հայրանուն    

1. Բուհ, գիտահետազոտական կենտրոն, հիմնարկ (ամբողջական անվանումը)    
2. Ֆակուլտետ    
3. Ամբիոն    
4. Կարգավիճակ (բակալավրիատի ուսանող, մագիստրանտ, ասպիրանտ, հայցորդ, գիտաշխատող)    
5. Մասնագիտություն և կուրս (կրթական ծրագրով ուսուցման տարի)    
6. Գիտական ղեկավարի անուն, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը    
7. Զեկուցման (հոդվածի) ամբողջական անվանումը    
8. Էլեկտրոնային հասցե    
9. Հեռախոսահամար (բջջային)  

                                                           

                                                   ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
                                ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գիտական հոդվածն իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակ(ներ)ի ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ: Համակարգչային շարվածքը` Word-97-2003 ծրագրով: Ծավալը`  3-6 էջ: Տեքստի տառատեսակը. հայերեն` Arial Armenian, ռուսերեն` Arial LatRus կամ Times LatRus, անգլերեն` Times New Roman: Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն, ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև, տողի մեջտեղում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա): Մեկ տող ներքև, 10 pt տառաչափով գրվում են գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անունն ու ազգանունը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող բաց թողնելով ներկայացվում է հոդվածի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1, էջի ֆորմատը` A4 (210 x 297 մմ), լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20 մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները` 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:
Հղումները պարտադիր են, տրվում են տողատակում (բնական և տեխնիկական գիտությունների դեպքում` հոդվածի բուն տեքստից հետո <<Գրականություն>> վերտառությամբ)` 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը հավասարեցվում է երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած հղման էջը:
Ռուսերեն և անգլերեն սեղմագրերը պարտադիր են. հոդվածի տեքստից մեկ տող հետո մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) ռուսերենով գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն, ազգանուն(ներ)ը: Այնուհետև 5-15 տողի սահմաններում ներկայացվում է հոդվածի էությունը: Նույն կարգով ներկայացվում է անգլերեն սեղմագիրը: Օտարալեզու հոդվածների դեպքում պարտադիր է հայերեն սեղմագրի առկայությունը:
Հոդվածին պարտադիր կցվում են գիտական ղեկավարի կարծիքը և համապատասխան ամբիոնի վարիչի կամ գիտական կենտրոնի կողմից տրված երաշխավորագիրը: Եթե հոդվածը ներկայացվում է էլեկտրոնային փոստով, ապա անհրաժեշտ է ուղարկել նաև երաշխավորագրի սկանավորված տարբերակը:
Վերը նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն տպագրվելու:

 

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 > >>