Հայտարարություն

21.06

2016

There are no translations available.

Արցախի  պետական  համալսարանը  հայտարարում  է  ուսանողական  խորհուրդի  նախագահի  թափուր  պաշտոնի  մրցույթ:Մրցույթին  կարող  է մասնակցել  ԱրՊՀ բակալավրիատի,մագիստրատուրայի  այն ուսանողը կամ  ասպիրանտը, ով ունի կազմակերպչական  ընդունակություններ,բարձր ակադեմիական առաջադիմություն (ուսանողը`  18-ից ոչ ցածր ՄՈԳ) և  հասարակական ակտիվություն (ուսանողը` 10-ից ոչ ցածր միավոր), վայելում  է դասախոսների և ուսանողների  հարգանքն  ու վստահությունը,չունի մշտական  աշխատանք:

Ուսանողական  խորհուրդի   նախագահի  թեկնածուն    մինչև  սույն  թվականի հունիսի  29-ը կարող է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժին:

 
Եվգենի Սատանովսկին ԱրՊՀ - ում

21.06

2016

There are no translations available.

IMG 2621 IMG 2631

Արևելագետ, տնտեսագետ, Իսրայելի, Մերձավոր և Միջին Արևելքի առաջատար փորձագետ, <<Մերձավոր Արևելքի ինստիտուտ>> անկախ գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին հյուրընկալվել է ԱրՊՀում:Հանրաճանաչ փորձագետը ներկաներին մանրակրկիտ  ներկայացրել է Մերձավեր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումները: Բանախոսը առանձին անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին, մեկնաբանել իր տեսակետըարցախյան  հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ:

Read more...
 
Ի՞նչպես ընտրել մասնագիտություն

20.06

2016

There are no translations available.

 

      IMG 2551   IMG 2562

ՀՀ առաջատար երեք ընկերությունների փորձառու մասնագետներ <<ԱՅԲ>> դպրոցի նախագծային ուսուցման ծրագրի ղեկավար Գոհար Մալումյանը, ներդրումային ընկերության ներկայացուցիչ, ֆինանսական վերլուծաբան Վալերիա  Արզանգուլյանը,  ռազմավարության գծով ղեկավար  Ռադիկ Վերդյանը Ոչ ֆորմալ կրթության շրջանակներում հունիսի 18-ին դասախոսությամբ հանդես են եկել ԱրՊՀ –ում:

Read more...
 
Ի գիտություն 2016 թ. դիմորդների

17.06

2016

There are no translations available.

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետը հեռակա ուսուցման համակարգում կազմակերպում է ընդունելություն դեղագործական քիմիա մասնագիտությամբ:
 
Ի գիտություն

17.06

2016

There are no translations available.

Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջի գերազանց առաջադիմություն ունեցող ավարտական կուրսեցիների. Արցախի պետական համալսարանը հնարավորություն է ընձեռում առանց ընդունելիության քննություններ հանձնելու ուսուցումը շարունակել բնագիտական ֆակուլտետի քիմիա, կենսաբանություն և դեղագործություն բաժինների 2-րդ կուրսերում:

 
Ապագա պատմաբանների պատմաճանաչողական այցը Շուշի

15.06

2016

There are no translations available.

13383897 520302564827163 222288402 o  DSCN2402

 

2016 թ. հունիսի 4-ին ԱրՊՀ «Պատմություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպվեց ճանաչողական գիտարշավ   ԼՂՀ Շուշի քաղաք: 

Read more...
 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ և ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

15.06

2016

There are no translations available.

                                                 13442221 866404453465999 8493295214815225023 n

Հունիսի 10-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկած և  հունիսի 11-ին Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում շարունակված Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հիմնադիր՝ Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցում էին նաև ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ:

Read more...
 
Հայտարարություն

15.06

2016

There are no translations available.

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնների համար

 

Ֆակուլտետ

ամբիոն

պրոֆեսոր

դոցենտ

ավագ դասախոս

1.

Տնտեսագիտության և ճարտարագիտության

Տնտեսագիտության տեսության և կառավարման

-

1

3

ֆինանսահաշվային

 

-

-

1

2.

Մանկավարժության և սպորտի

Մանկավարժության և հոգեբանության

-

1

-

Ֆիզիկական դաստիարակության

 

-

3

1

կերպարվեստի

1

-

2

ՆԶՊ

-

-

1

3.

Բնագիտական

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի

 

-

2

2

Կենսաբանության

 

-

-

1

Քիմիայի

 

1

1

 

Աշխարհագրության

 

-

1

1

Մաթեմատիկայի

 

1

3

3

Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի

 

-

2

1

4.

Բանասիրական

Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի

1

3

3

 

Գրականության և ժուռնալիստիկայի

3

-

1

Ռուսաց լեզվի և գրականության

-

3

3

Անգլերեն լեզվի

-

2

10

Գերմաներեն և ֆրանսերեն լեզուների

-

2

-

5.

Պատմության և իրավագիտության

Պատմության

-

2

1

Փիլիսոփայության և քաղաքագիտության

 

1

1

1

15.06.2016թ.

Փաստաթղթերն ընդունվում են /ԱրՊՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի կողմից հաստատված 2013թ. դեկտեմբերի 25-ի N 13Լ որոշման համաձայն/ մինչև սույն թվականի հուլիսի 15- ը:

Մրցույթի մասնակիցները, մրցույթի վերաբերյալ հայտարարության օրվանից` մեկամսյա ժամկետում ներկայացնում են դիմում` ռեկտորի անունով, կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն, բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները, հրատարակված գիտական աշխատությունների և գյուտերի ցանկը, որակավորման բարձրացում անցնելու մասին վկայականը ( առկայության  դեպքում):

Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:

 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

15.06

2016

There are no translations available.

Ի գիտություն ԱրՊՀ մագիստրոսների, ասպերանտների և երիտասարդ գիտնականների

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով;                                                                                                                   Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:

«ԼՂՀ 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ

ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

միջազգային երիտասարդական գիտաժողով 

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. հուլիսի 1-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել //  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it /"> This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it  էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև`

զեկուցման թեզիսը,

գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Հոդվածի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:

Ծավալը՝ 4-7 էջ:

Էջի ֆորմատը՝ A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից՝ 18 մմ, ներքևից՝ 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 11 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, ասպիրանտուրա, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է անվճար:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր,
Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,

ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ.   This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :

 
ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱրՊՀ-ՈՒՄ

13.06

2016

There are no translations available.

Հունիսի 3-5-ը Արցախ կատարած այցելության ընթացքում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ սպա-հոգեբանների վերապատրաստման ծրագիրը:

Read more...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 > >>