Կարգադրություն ԱրՊՀ-ում զգոնության բարձրացման անհրաժեշտ միջոցառումների մասին

19.04

2016

Հաշվի առնելով 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, Արցախի պետական համալսարանում պաշտոնատար անձանց և ուսանողղների ելումուտը կանոնակարգելու, նրանց բնականոն գործունեությունն ապահովելու և անցանկալի զարգացումները կանխելու անհրաժեշտությունից ելնելով ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյան-ի կարգադրությունը ներկայացնում ենք ստորև:

121212  1235

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.04

2016

ԱրՊՀ հեռակա ուսուցման համակարգի ավարտական կուրսերի դասընթացը կմեկնարկի մայիսի 2-6-ը:

 
ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ, ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

18.04

2016

SAM 6785  SAM 6809

Վերջին օրերին, երբ վտանգված էր ոչ միայն երկրի անվտանգությունը, այլ ազգի լինել-չլինելու հարց էր դրված, հայը բռունցքվեց ինչպես սահմանին, այնպես էլ` թիկունքում:

Մանրամասն...
 
ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ

18.04

2016

           13007365 160067081056077 5956934896707703733 n

Ապրիլյան քառօրյա պատերազմը տևական ժամանակ քննարկումների և ռազմաքաղաքական վերլուծությունների տեղիք կտա, երկար կխոսվի Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառների մասին: Դիվանագիտական դաշտում ինչպիսի ենթադրություններ և եզրակացություններ էլ արվեն, մի բան հստակ է` այսօրվա հրադադարը պարտադրել է 90-ականների սերունդը` նախորդներից ժառանգած հասատատակամությամբ և նախորդներին չզիջող մարտական ոգով:

Մանրամասն...
 
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

18.04

2016

Վերջին շրջանում պատուհասած մարտահրավերները հաղթահարեցինք բռունցքվելով:

Սահմանին կանգնած մեր անհաղթ զինվորներին քաջալերեցինք ու աջակցեցինք ինչով կարող էինք:

Արցախի պետական համալսարանի ուսանողական և դասախոսական անձնակազմը  անմասն  չմնաց  հայրենանվեր  այս  գործից:

Մեր կատարած համեստ աշխատանքի համար դիրքերից ստանում ենք շնորհակալական խոսքեր:

123 001

 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՑԱԽԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԼՂՀ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ

15.04

2016

56of-vdnYj8 PJTJX-u38jY

2015 թվականին ԼՂՀ տարվա լավագույն ուսանող ճանաչված Գևորգ Զաքարյանը ապրիլի 4-ից 11-ը ՌԴ  Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել է ուսանողական միջազգային գիտաժողովի:

Մանրամասն...
 

14.04

2016

<< Մենք ցույց կտանք ձեզ, թե ինչպես է ապրում Երևանը>> կարգախոսով Հայաստանի մայրաքաղաքում անցավ <<Медиаполигон 24>>-ը, որին իրենց մասնակցությունը ունեցան ԱրՊՀ լրագրության բաժնի 4 ուսանող:

<<Эксперт>> մեդիահոլդինգի <<Русский Репортер>> շաբաթաթերթի աջակցությամբ  այս անգամ Երևանում մարտի 28-ից ապրիլի 2-ը կազմակերպվել է 9-րդ <<Медиаполигон 24>>, որն անցավ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում: Երևանում <<Медиаполигон>>ի գործընկերը <<Arminfo>> լրատվական գործակալությունն էր:

            Մարտի 28-ին Սլավոնական համալսարանի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր բացումը: Բացման օրը ներկաներին իրենց ողջույնի խոսքը ուղղեցին <<Эксперт>>  մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Նելյուբինը, <<Однажды>> մեդիալաբորատորիայի գլխավոր պրոդյուսեր Դմիտրի Սոկոլով- Միտրիչը, <<Русский репортер>> թերթի հատուկ նախագծերի պրոդյուսեր Նատալյա Կուզնեցովան և այլք: Իր մաղթանքը  Ռուսաստանի և Հայաստանի տարբեր անկյուններից Երևան ժամանած մասնակիցներին ուղղեց նաև Սլավոնական համալսարանի  ռեկտոր Արմեն Դարբինյանը.

<< Շատ կարևոր է Հայաստանը ներկայացնել այնպես, ինչպես այն կա: Անչափ կարևոր է բավականին խավար տեղեկատվական դաշտում ցույց տալ այն լույսը, որը արձակում է Հայաստանը>>: Հենց լույս, քանի որ մենք այնպիսի երկիր ու ազգ ենք, որ իր պատմության ամբողջ ընթացքում արձակել է լույս, բարություն և գիտելիքներ>>:

            Հաջորդ 4 օրերին մասնակիցների 3 խմբերը` լրագրողները, լուսանկարիչներն ու տեսանկարիչները , մասնակցել են մասնագիտական դասընթացների ու վարպետության դասերի: Մասնակիցների հետ հանդիպել են և Ռուսաստանի, և Հայաստանի  տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներ, կիսվել իրենց անձնական փորձով, քննարկել ներկաներին հուզող հարցերը մասնագիտական ոլորտում:

            Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 6-ից սկսած 24 ժամվա ընթացքում 200 թղթակիցներ շրջել են նախապես հստակեցված  վայրերով:Թղթակիցները ոստիկանության մեքենայով հետապնդել են իրավախախտողներին, շտապօգնության մեքենայով գնացել ահազանգերի, ներկա գտնվել սովորական և անասնաբուժական հիվանդանոցներում կատարվող վիրահատությունների: “Հայրենիք և աշխարհ: Հայերը որպես համաշխարհային ազգնախագծի միջոցով թղթակիցները փորձում էին հասկանալ և լսարանին ներկայացնել Երևանի բնակիչների վերաբեմունքը հայրենիքի հանդեպ: Նյութերի հերոսները ամենատարբեր մարդիկ էին: Հետաքրքիր հերոսներից մեկը օրինակ Ցեղասպանությունից փրկված 104-ամյա կին էր, որի նյութը պատրաստել է ԱրՊՀ լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Գառնիկ Ալեքսանյանը:

 24 ժամվա ընթացքում,  օպերատիվ աշխատանքի շնորհիվ, նյութերը տեղադրվել են<<Медиполигон. Ереван 24>>-ի պաշտոնական կայքէջում ` 24.rusrep.ru:

            Ապրիլի 2-ին կայացավ պաշտոնական փակումը: Վերջում կազմակերպիչները բոլոր մասնակիցներին հանձնել  են սերտիֆիկատներ:

Միրզոյան Տաթև
Լրագրություն 3-րդ կուրս 

 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

14.04

2016

ԱրՊՀ ուսանողներին
Վաղվանից ԱրՊՀ մուտքը միայն ուսանողական տոմսերով:

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.04

2016

 

«ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ»  ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը նախաձեռնել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը  գործի է դրել  բազմաթիվ արգելված զինատեսակներ` հրետանային և հրթիռային ինտենսիվ հարձակումներ իրականացնելով Արցախի սահմանամերձ շրջաններում և թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Մանրամասն...
 
ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՈՐԱՆԿԱԽ ԵՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12.04

2016

                       SAM 6760

 

Ապրիլի 8-ին ԱրՊՀ-ն մասնակցել է «Նորանկախ հանրապետությունների համալսարանների ասոցիացիայի» կողմից կազմակերպված միջազգային առցանց կոնֆերանսի:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 > >>