«ԿԱՅԱՑՄԱՆ ԿԵՍԴԱՐՅԱ ԸՆԹԱՑՔ»

28.10

2014

     SAM 0405  SAM 0393  SAM 0399

Հոկտեմբերի 28-ին ԱրՊՀ 45-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժինը կազմակերպել էր համահամալսարանական ինտելեկտուալ խաղ-մրցույթ` «Կայացման կեսդարյա ընթացք» խորագրով, որին մասնակցում էին համալսարանի ութ ֆակուլտետների թիմերը:

Մանրամասն...
 
ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՅՈՒ. ՍՈՒՎԱՐՅԱՆԸ ԱՐՊՀ-ՈՒՄ Է

27.10

2014

         suvaryan

ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի 25-ամյա հոբելյանի հանդիսավոր նիստին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու.Սուվարյանի ելույթը կարելի է որակել որպես յուրակատուկ դաս-դասախոսություն «Արցախի տնտեսության վիճակը զարգացման արդի փուլում» թեմայով:

Մանրամասն...
 
ԱրՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

27.10

2014

Հոկտեմբերի 22-25-ը ԵՊՀ-ում տեղի ունեցավ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների միջազգային համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 50 մասնակիցներ տարբեր երկրներից:
Արցախի հանրապետությունից համաժողովին մասնակցում էին ԱրՊՀ Ուսանողական վարչության նախագահ Հ.Մնացականյանը և ՈՒՀՏԱ, ԿՀ և Լ բաժնի աշխատակից Կ.Մեժլումյանը:

Մանրամասն...
 
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՏՆՏԵՍԱԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 25-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

26.10

2014

       SAM 0361  

Հոկտեմբերի 22-ից 25-ն անցկացվող տնտեսաիրավաբանական ֆակուլտետի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ հանդես եկան «ՀՀ և ԼՂՀ սոցիալ-տնտեսական մարտահրավերները» և «ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացում» կրթական ծրագրի շրջանակներում «Մասնագիտության արդի հիմնախնդիրները» թեմաներով ակնարկային դասախոսություններով, գիտական ընթերցումներով ու զեկույցներով:

Մանրամասն...
 
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ 25-ԱՄՅԱԿՆ Է ՆՇՈՒՄ

24.10

2014

                  DSC00569         DSC00616

  Հոկտեմբերի 24-ին հանդիսավոր նիստով ամփոփվեցին ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումները:
ԱրՊՀ ռեկտորատի, տնտեսաիրավաբանական ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիսավոր նիստին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը, ԼՂՀ ԿԳ նախարար Ս.Ասրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յու.Սուվարյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կ.Աթոյանի գլխավորած պատվիրակությունը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, շրջանավարտներ, հյուրեր, համալսարանականներ:

Մանրամասն...
 
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ԵՐԱԶԱՆՔ

22.10

2014

IMG 0786  IMG 0828  IMG 0807
Հոկտեմբերի 21-ը ԱրՊՀ-ում նշանավորվեց երկու իրադարձություններով` գերմաներեն լեզվի կենտրոնի բացմամբ և ԱրՊՀ վաղամեռիկ դասախոս Մարինա Առուստամյանի «Հայոց ցեղասպանության թեման գերմանական և ավստրիական գրականություններում» գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսով:

Մանրամասն...
 
Հայտարարություն

17.10

2014

                                                   99

999

 
ԱրՊՀ մի խումբ ուսանողներ այցելեցին թանգարան

17.10

2014

                 SAM 0245       SAM 0268
Հոկտեմբերի 16-ին ՈՒՀՏԱ,  հանրային կապերի և լրատվության բաժնի մեթոդիստ Լուսինե Գրիգորյանի նախաձեռնությամբ  ԱրՊՀ հանրակացարանում բնակվող մի խումբ  ուսանողներ այցելեցին  Արցախի պատմաերկրագիտական թանգարան:
Թանգարանի գիդը հանգամանորեն ներկայացրեց թանգարանի պատմությունը, անցած ճանապարհը և թանգարանի մասնաբաժիններում տեղ գտած պատմամշակութային արժեքները:

Մանրամասն...
 
Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր

13.10

2014

                         DSC00348       SAM 0190  

Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր։
Հռչակագիրը ստորագրել են ԼՂՀ-ում՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Բրունո Դելվոն։
Ստեփանակերտում Լյուվենի կաթոլիկ համալսարանը ներկայացնում էր համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ Բեռնար Կուլին։

Մանրամասն...
 
Հանդիպում հանրակացարանում բնակվող ուսանողների հետ

09.10

2014

                  SAM 0171       SAM 0173   

Հոկտեմբերի 8-ին ԱրՊՀ ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը հանդիպեց ԱրՊՀ հանրակացարանում բնակվող ուսանողների հետ:
Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հանրակացարանում բնակվելու կանոններին, ցուցումներ տալ և տեղեկանալ նրանց խնդիրներին:
ՈւՀՏԱ գծով մեթոդիստ Լ.Գրիգորյանը պարզաբանեց հանրակացարանում բնակվելու կանոնների հիմնական դրույթները, ապա ուսանողներին բաժանեց գրքույկներ, որոնցում ամրագրված էին իրենց իրավունքներն ու պարտականությունները:

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 > >>