|
|

Հոկտեմբերի 24-ին հանդիսավոր նիստով ամփոփվեցին ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումները: ԱրՊՀ ռեկտորատի, տնտեսաիրավաբանական ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիսավոր նիստին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը, ԼՂՀ ԿԳ նախարար Ս.Ասրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յու.Սուվարյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կ.Աթոյանի գլխավորած պատվիրակությունը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, շրջանավարտներ, հյուրեր, համալսարանականներ:
|
Մանրամասն...
|
|
 Հոկտեմբերի 16-ին ՈՒՀՏԱ, հանրային կապերի և լրատվության բաժնի մեթոդիստ Լուսինե Գրիգորյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ հանրակացարանում բնակվող մի խումբ ուսանողներ այցելեցին Արցախի պատմաերկրագիտական թանգարան: Թանգարանի գիդը հանգամանորեն ներկայացրեց թանգարանի պատմությունը, անցած ճանապարհը և թանգարանի մասնաբաժիններում տեղ գտած պատմամշակութային արժեքները:
|
Մանրամասն...
|
|
Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր։ Հռչակագիրը ստորագրել են ԼՂՀ-ում՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Բրունո Դելվոն։ Ստեփանակերտում Լյուվենի կաթոլիկ համալսարանը ներկայացնում էր համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ Բեռնար Կուլին։
|
Մանրամասն...
|
|
Հոկտեմբերի 8-ին ԱրՊՀ ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը հանդիպեց ԱրՊՀ հանրակացարանում բնակվող ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հանրակացարանում բնակվելու կանոններին, ցուցումներ տալ և տեղեկանալ նրանց խնդիրներին: ՈւՀՏԱ գծով մեթոդիստ Լ.Գրիգորյանը պարզաբանեց հանրակացարանում բնակվելու կանոնների հիմնական դրույթները, ապա ուսանողներին բաժանեց գրքույկներ, որոնցում ամրագրված էին իրենց իրավունքներն ու պարտականությունները: |
|
Հանդիպումը նախաձեռնել էին ուսանողները, ովքեր իրենց տարաբնույթ հարցերի պատասխանները անմիջապես ռեկտորից էին ուզում ստանալ: Ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը, ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը: ԱրՊՀ ուսվարչության նախագահ Հ.Մնացականյանը, բացելով հանդիպումը, շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավար կազմին ուսանողների ցանկությանն ու նախաձեռնությանը ընդառաջելու համար:
|
Մանրամասն...
|
|
Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ, սույն թվականի նոյեմբերի 21-23-ը ԱրՊՀ-ում ԵՊՀ ՈՒԳԸ և ԱրՊՀ ՈՒԳԸ համատեղ ջանքերով կազմակերպվում է հայագիտության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով, որին մասնակցելու համար երկու բուհերի ուսանողներն ու ասպիրանտները կարող են ուղարկել իրենց աշխատանքները մինչև նոյեմբերի 7-ը
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
էլփոստի հասցեով: Զեկուցումները պետք է գրված լինեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներին հրատարակության տրվող հոդվածներին ներկայացվող չափորոշիչներին համապատասխան (չափորոշիչները տե՛ս ԵՊՀ ՈՒԳԸ կայքում՝ ssspub.ysu.am, ինչպես նաև ԱրՊՀ asu.am պաշտոնական կայքում` ԱրՊՀ հիմնադրման 45-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումներին ներկայացվող պահանջներում): |
|
Հոկտեմբերի 6-ին քիմիայի և կենսաբանության ֆակուլտետում աշխարհագրության ամբիոնի նախաձեռնությամբ համալսրանի հիմնադրման 45-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
|
Մանրամասն...
|
|
 Հոկտեմբերի 7-ին ԱրՊՀ-ն հյուրընկալել էր Բուլղարիայի ԳԱԱ տիեզերական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր, ավելի քան 31 գիտական հետազոտությունների հեղինակ Կարո Մարտիրոսյանին:
|
Մանրամասն...
|
|
|