Արցախի պետական համալսարան

MirzoyanVolodya

 ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ 

Դեկան` քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր  Վոլոդյա Սիմոնի Միրզոյան

e-mail: volodyamirzoyan@mail.ru

հեռ. (+37497) 288808

Բնագիտական ֆակուլտետի ռազմավարական ծրագիր

Բնագիտական ֆակուլտետը տարբեր ժամանակներում հանդես է եկել տարբեր անվանումներով և ունեցել է տարբեր կառուցվածք: 1993թ. այն կոչվել է  բնագիտական և բժշկագիտության ֆակուլտետ: 2000թ.-ից բնագիտական ֆակուլտետը  կիսվել է ֆիզիկամաթեմատիկական և քիմիա-կենսաբանական ֆակուլտետների: 2015թ.-ից ֆակուլտետները միավորվել են, և այժմ գործում է որպես բնագիտական ֆակուլտետ, որի կազմում ներառվում են տարբեր մասնագիտություններ:

Ֆակուլտետում հետազոտական աշխատանքներ են իրականացվում ուսումնական գործընթացի բարելավման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման, ուսանողական միջոցառումների ակտիվացման ուղղություններով:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Բնագիտական ֆակուլտետի ռազմավարության» համաձայն ֆակուլտետի առավելությունը մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող ազգային առաջնահերթորեն կարևորող արհեստավարժ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության մասնագիտություններ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետների պատրաստումն է:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ֆակուլտետի տեսլականն է՝ բարձրացնել ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի ձևավորումը, մատուցվող կրթական ծառայությունների համապատասխանությունը և միջազգային չափանիշներին:

Ֆակուլտետի կրթական գործունեությունը պետք է համահունչ լինի փոփոխվող միջավայրի առաջարկվող պայմաններին:  Այդ առումով ֆակուլտետի ամբիոնները պարբերաբար վերանայում և արդիականացնում են դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերը, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքը:

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ֆակուլտետի  ամբիոններում իրականացվում են աշխատանքներ ուղղված ուսումնա-արտադրական և գիտամանկավարժական փորձուսուցումների արդյունավետ կազմակերպմանը,  կուրսային և ավարտական աշխատանքների, մագիստրոսական  ատենախոսությունների թեմաների համապատասխանեցմանը  ԱՀ  տնտեսությունների և դպրոցների ժամանակակից խնդիրներին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Բնագիտական ֆակուլտետը համագործակցում է  հայաստանյան բուհերի համապատասխան  ֆակուլտետների և ամբիոնների հետ. ՀՀ Գ ԱԱ, ԵՊՀ , ԵՊՄՀ , ՎՄՀ, ԵՃՀ և այլ բուհերի հետ: Տարվա ընթացքում հրավիրվում են դասախոսներ, հատուկ  կուրսերի ընթերցման համար:

Բնագիտական ֆակուլտետի համարյա բոլոր ամբիոնները կապ են պահում ԼՂՀ դպրոցներում աշխատող մասնագետների հետ , որոշակի օգնություն ցույց տալիս նրանց մասնագիտական աշխատանքներով: Հատկապես այդ կապերը սերտ են  Ստեփանակերտ քաղաքի թիվ 2 և թիվ 7 դպրոցների հետ :

ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համալսարանական կրթության զարգացման քաղաքականության շրջանակներում  ֆակուլտետում իրականացվում են մի շարք  գիտական միջոցառումներ հետևյալ ձևաչափերով՝

  1. Գիտական ընթերցումներ
  2. Գիտաճանաչողական ընթերցումներ
  3. Կլոր սեղաններ

  Ֆակուլտետի ղեկավարությունը պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ համատեղ զգալի  աշխատանքներ է նախաձեռնում ինչպես ներհամալսարանական, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս կազմակերպվող գիտական միջոցառումներին ուսանողների մասնակցությունը  ապահովելու համար :

    ՀՀ- ում և Վրաստանում կազմակերպվել է «Սպորտային ծրագրավորում» թեմայով միջազգային օլիմպիադա, որին երկու տարի շարունակ մասնակցել են  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության ուսանողները և գրավել են մրցանակային տեղեր:

 Ֆակուլտետի միջոցառումների շրջանակը ներառում է նաև ԲՈՒՀ-դպրոց համագործակցությունը:

  Ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողները և  դասախոսները այցելում են ավագ  դպրոցներ և վարում խորհրդատվական  մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ դասեր: Կլոր սեղան ձևաչափով կազմակերպվում է քննարկումներ,ֆակուլտետի անցած ուղուն,մասնագիտությունների դերի և նշանակության վերհանմանը:

  Ֆակուլտետի ղեկավարությունը, ուսանողական խորհուրդը և գիտական խորհուրդը կրթական և գիտական միջոցառումներից զատ, ուսանողների բարոյական, ստեղծագործական կյանքն բովանդակալից դարձնելու նպատակով կազմակերպել են նաև մշակույթային և ժամանցային մի շարք միջոցառումներ:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բակալավրիատ

- Մաթեմատիկա և ֆիզիկա

- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

- Կենսաբանություն և քիմիա

- Աշխարհագրություն

- Դեղագործական քիմիա

Մասնագիտական մանկավարժություն

- Կենսաբանություն

- Քիմիա

- Աշխարհագրություն

- Ֆիզիկա

- Մաթեմատիկա

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

 Տեղեկատվական տեխնոլոգիաներ

- Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Քիմիա

- Դեղագործական քիմիա

Մագիստրատուրա

Կենսաբանություն

- Կենսաբանություն

- Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա

Քիմիա

- Քիմիա

- Դեղագործական քիմիա

Աշխարհագրություն

-  Աշխարհագրություն

Մասնագիտական մանկավարժություն

- Ֆիզիկա

- Մաթեմատիկա

 Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

 Տեղեկատվական համակարգեր

- Կառավարման տեղեկատվական համակարգեր

 

Բնագիտական  ֆակուլտետն ունի  4 ամբիոն:

Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն

 Աշխարհագրության ամբիոն

Կենսաբանության և քիմիայի ամբիոն 

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն