2018թ. ապրիլի 11-14-ը ԱրՊՀ-ն կազմակերպում է ուսանողական ֆորում: Ֆորումի նպատակն է միավորել հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ, արժևորել Արցախյան շարժման պատմաքաղաքական նշանակությունը, պետականակերտման 30-ամյա ուղին, նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև բացահայտել օրահաս խնդիրները` մեր երկրում իրականացվող կրթական և երիտասարդական քաղաքականության ոլորտում, գտնել ուղիներ ԱՀ և ՀՀ ուսանողության ներուժը ուղղորդելու ի նպաստ միասնական Հայրենիքի կայուն զարգացմանը, ամրապնդել կապը Արցախի Մայր բուհի և հայաստանյան գործընկեր բուհերի միջև:
Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Արցախը` իր բազմադարյա մշակույթով, բնության անձեռակերտ հրաշալիքներով, յուրօրինակ խոհանոցով, ավանդույթներով ու սովորույթներով: Հանդիպումներ, քննարկումներ կունենան Արցախի պետական, հասարակական, քաղաքական, գիտական մտքի հայտնի գործիչների հետ:
Մասնակիցներ` ԱրՊՀ գործընկեր բուհերի ՈՒԽ-ների և ՈՒԳԸ-ների նախագահներ կամ ներկայացուցիչներ /2-ական մասնակից/:
Ծրագիրը նախատեսում է`
• ֆորումի շրջանակներում ուսանողական գիտաժողովի անցկացում համատեղ նիստով և մասնախմբերում:
• Արդիական հնչեղություն ունեցող թեմաներով քննարկումների անցկացում և հայտարարության ընդունում
• Գիտական, հասարակական, քաղաքական, պետական գործիչների և Արցախյան շարժման առաջամարտիկների հետ հանդիպումներ
• Այցելություններ պատմական և դիտարժան վայրեր:
Հրավերն ուղարկվել է ԱրՊՀ գործընկեր բուհերի ղեկավարությանը` առաջարկելով մինչև մարտի 30-ը ներկայացնել տվյալ բուհի ուսանողների ընդհանրացված տեսակետները աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, սովորող երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության և այլ հրատապ հարցերի վերաբերյալ:
Հարցերի դեպքում գրել lratu.asu@mail.ru հասցեին:
18 Սեպտեմբեր 2023
Կայացել է «Իրազեկ ուսանող» խորագրով միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթ
15 Սեպտեմբեր 2023
Ծրագրավորողի մասնագիտական օր
12 Սեպտեմբեր 2023
Շարունակվում է «Իրազեկ ուսանող» ծրագիրը
07 Սեպտեմբեր 2023
ԱրՊՀ-ում մեկնարկել է «Իրազեկ ուսանող» ծրագիրը
04 Սեպտեմբեր 2023
Արիության դաս ԱրՊՀ-ում
Բոլոր
01 Սեպտեմբեր 2023
Ի գիտություն ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար դիմում ներկայացրած ուսանողների
07 Օգոստոս 2023
Արցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը կազմակերպում է 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն
04 Օգոստոս 2023
Ի գիտություն ԱրՊՀ հանրակացարանում բնակվել ցանկացող ուսանողների
12 Հունիս 2023
ԱրՊՀ-ն կկազմակերպի ամառային դպրոց-ճամբար
05 Հունիս 2023
Հայտարարություն
Բոլոր