Սույն թվականի հուլիսի 6-ից 21-ը Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար: Ճամբարը կկազմակերպվի վրանային պայմաններում, 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը: Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն կունենան մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, թեժ բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների: Ճամբարին կմասնակցեն ուսանողներ ԱՀ, ՀՀ և արտերկրի բուհերից: Ճամբարին մասնակցել ցանկացող ԱրՊՀ ուսանողները դիմեն համապատասխան ֆակուլտետի դեկանատին:
18 Սեպտեմբեր 2023
Կայացել է «Իրազեկ ուսանող» խորագրով միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթ
15 Սեպտեմբեր 2023
Ծրագրավորողի մասնագիտական օր
12 Սեպտեմբեր 2023
Շարունակվում է «Իրազեկ ուսանող» ծրագիրը
07 Սեպտեմբեր 2023
ԱրՊՀ-ում մեկնարկել է «Իրազեկ ուսանող» ծրագիրը
04 Սեպտեմբեր 2023
Արիության դաս ԱրՊՀ-ում
Բոլոր
01 Սեպտեմբեր 2023
Ի գիտություն ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար դիմում ներկայացրած ուսանողների
07 Օգոստոս 2023
Արցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը կազմակերպում է 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն
04 Օգոստոս 2023
Ի գիտություն ԱրՊՀ հանրակացարանում բնակվել ցանկացող ուսանողների
12 Հունիս 2023
ԱրՊՀ-ն կկազմակերպի ամառային դպրոց-ճամբար
05 Հունիս 2023
Հայտարարություն
Բոլոր