Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում դասախոսությամբ հանդես է եկել CERGE-EI-ի ասպիրանտ, ԳԴՀ Կենտրոնական բանկի հետազոտական կենտրոնի գիտաշխատող Գեղեցիկ Աֆունցը։Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և տարբեր կուրսերից ուսանողներ:
Ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը, ողջունելով կամավորական հիմունքներով իրականացված նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ համագործակցությունը ցանկալի արդյունք կտա։Գ. Աֆունցը ուսանողներին ներկայացրեց իր հետազոտական աշխատանքներից մեկը, ինչպես նաև խոսեց առկա համագործակցության մասին, ըստ որի՝ հաջորդ ուսումնական տարվա ընթացքում նույն ծրագրի շրջանակներում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել արտերկրի առաջատար բուհերի դասընթացների հեռավար եղանակով։Դասախոսության ընթացքում բանախոսը նաեւ պատասխանել է ուսանողների կողմից հնչած հարցերին։