Ավարտվեց Արցախի պետական համալսարանում հոկտեմբերի 25-ից մեկնարկած «Կրթության որակի բարելավման հոգեբանական հիմքերը» խորագրով հատուկ դասընթացը, որին մասնակցել են մանկավարժներ, հոգեբաններ, ուսուցիչներ, սոցիալական աշխատողներ, մեթոդիստներ: Դասընթացը կազմակերպել էր ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը «Էրուդիցիա» գիտահետազոտական-վերլուծական կենտրոնի հետ համատեղ, դասախոսությունները վարել են ԱրՊՀ դասախոսներ հ.գ.թ., պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը, հ.գ.թ. Արայիկ Ֆիրյանը, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը, ավագ դասախոսներ Արմինե Ալոյանը, Ռոզա Աղաջանյանը, Ռոզալիա Հարությունյանը, դասախոս Իննա Մկրտչյանը:
Դասընթացի ակտիվ մասնակիցները բոլոր մոդուլները վաստակելուց հետո ստացել են համապատասխան հավաստագրեր, որոնք այսօր մասնակիցներին է շնորհել ԱրՊՀ ՈւՇՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը: