ԱրՊՀ ուսանողական խորհրդի մարտական պատրաստության ակումբը այսօր նախաձեռնել էր առաջին բուժօգնության դասընթաց` տեսական և գործնական փուլերով։ Դասընթացը վարել են ոլորտում մասնագիտացած Էմիլյա Հայրիյանը և Իվան Պողոսյանը, ովքեր ներկայացրել են, թե ինչ է առաջին բուժօգնությունը, խոսվել է քաղաքացիական և ռազմական պայմաններում առաջին բուժօգնության առանձնահատկություններից, տարբեր իրավիճակներում առաջին բուժօգնություն ցուցաբերելու սեփական փորձերից, այրվածքների տեսակներից, վիրակապերի, հոգեբանական գործոնի դերի մասին և այլն։

