Ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով ջահերով երթ, որը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից դեպի Եղբայրական հուշահամալիր։
Ջահերով երթին մասնակցել են ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ։