Արցախի պետական համալսարան

logo 1

            Հարգելի գործընկերներ, 2017թ-ի մայիսի 5-ին Արցախի պետական համալսարանը հրավիրում է ձեզ` մասնակցելու Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովին:

            Գիտաժողովն անց է կացվելու հետևալ գիտական ուղղություններով`

            Ֆիզիկա-մաթեմատիկական և բնական գիտություններ`

            ● Մաթեմատիկա

            ● Տեղեկատվական տեխնոլոգիաներ

            ● Ֆիզիկատեխնիկական գիտություններ

            ● Կենսաբանություն և քիմիա

            ● Աշխարհագրություն

            Սոցիո-հումանիտար գիտություններ`

            ● Փիլիսոփայություն

            ● Քաղաքագիտություն

            ● Պատմություն

            ● Իրավագիտություն

            ● Տնտեսագիտություն

            ● Գրականություն

            ● Լեզվաբանություն

            ● Հոգեբանություն

            ● Մանկավարժություն

            ● Մշակութաբանություն

            ● Սպորտ և ֆիզիկական կուլտուրա

            Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:

  

 

Հոդվածի պատրաստման կարգը

            1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն:

           3. Հոդվածը բաղկացած է անվանումից (գլխատառերով), հեղինակի անունից, ազգանունից, ներկայացրած ուսումնական հաստատության անվանումից, բանալի բառերից, բուն տեքստից, օգտագործված գրականության ցանկից, ամփոփագրերից երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

            Հղումները տրվում են նույն էջում:

            Տեքստի լուսանցքները՝ 25 մմ, տառաչափը՝ 11, միջտողային ինտերվալը՝ 1.15, պարբերության խորքը՝ 0.5 մմ:

            Շարվածքի տառատեսակը. հայերեն՝ Sylfean, անգլերեն և ռուսերեն՝ Times New Roman.

            4. Հոդվածի ծավալը չպետք է պակաս լինի 4 էջից և գերազանցի 8 էջը:

 

 

Գիտաժողովին մասնակցության կարգը

     Գիտաժողովն անց է կացվում առկա կամ հեռակա կերպով: Գիտաժողովին կարող են մասնակցություն ունենալ բակալավրի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ-ի ապրիլի 20-ը ներկայացնել դիմում-հայտ: Դիմում-հայտը կարելի է լրացնել հետևալ հղումով https://goo.gl/forms/p1eKdNdxgdz1gucl1 :

            Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

          Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով: Խմբագրական խորհրդին իրավունք է վերապահված մերժել այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում ներկայացված չափանիշներին:

            Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, Արցախի պետական համալսարան: