ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ`«ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

10.04

2017

IMG 0709  IMG 0715

IMG 0728  IMG 0721

Օրերս ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության մասնագիտության ուսանողները դասախոս Սոսե Ալեքսանյանի նախաձեռնությամբ  կազմակերպել են ընթերցումներ՝ «Կանանց իրավունքների պաշտպանությունը» խորագրով:

Ներկա էին ռեկտոր Մ. Մինասյանը, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Ա. Առուստամյանը, իրավունքի ամբիոնի վարիչ Ռ. Առուստամյանը, դասախոսներ, ուսանողներ: Ելույթներում ուսանողներն անդրադարձան գենդերային կարծրատիպերին: Նշվեց այն միտքը, որ տղամարդու և կնոջ հավասարության մասին խոսելիս պետք չէ նկատի ունենալ ֆիզիկական հավասարությունը, բայց սոցիալապես կինն ու տղամարդը պետք է լինեն հավասար, դա նշանակում է, որ հասարակության և պետության մեջ նրանց համար պետք է լինեն հավասար հնարավորություններ: Անդրադառնալով ընտանիքում կանանց նկատմամբ բռնություններին՝ նշվեց, որ ընտանեկան բռնությունը հանդիսանում է ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներից մեկը, որը պետք է հաղթահարել՝ ցուցաբերելով կիրթ, գրագետ և համալիր մոտեցում՝ համագործակցելով պետական և ոչ պետական կառույցների հետ: Զեկուցումներում անդրադարձ եղավ նաև կանանց քաղաքական իրավունքներին, աշխարհի կին գյուտարարներին, ինպես նաև երկրի հասարակական- քաղաքական կյանքում կանանց ունեցած դերին: Ընթերցումները բավականին հագեցած էին և հետաքրքիր, եղան նաև ակտիվ քննարկումներ:

Անահիտ Սարգսյան