ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ

27.04

2017

 

IMG 1988   IMG 2003

IMG 2008   IMG 2053

Այս օրերին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում մանկավարժական փորձուսուցում են անցնում ԱրՊՀ մի շարք մասնագիտությունների ուսանողներ, ովքեր փորձուսուցման ընթացքում նաև կազմակերպում են բաց դասեր, դաս-միջոցառումներ և այլն:

Օրերս մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները Ե. Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցում կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմին և Հայոց ցեղասպանությանը: Միջոցառման  ընթացքում ուսանողներն աշակերտների հետ համատեղ երաժշտական, պարային և ասմունքի համարներ են ներկայացրել:

Փորձուսուցման գործընթացը վերահսկվում է ոչ միայն մասնագետ-ղեկավարների, մանկավարժների և հոգեբանների,  այլ նաև փորձուսուցման բաժնի կողմից: Բաժնի պետ Անուշ Հայրապետյանը նշում է. «Փորձուսուցման վայրեր, մասնավորապես՝ դպրոցներ կատարված պարբերական այցելությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ ԱրՊՀ ուսանողներն ունեն ժամանակակից կրթակարգի պահանջներին համապատասխան մասնագիտական և մանկավարժական որակներ»:

«Մանկավարժության մեջ առաջին քայլերն արած ուսանողները կվերադառնան ուսումնառության՝ խանդավառված ուսուցչական աշխատանքից ստացած տպավորություններով, սիրահարված ու կապված դպրոցին ու աշակերտներին,- համոզված է փորձուսուցման ղեկավարներից բ.գ.թ. Սիրուն Բաղդասարյանը,- վստահաբար վճռած իրենց ուղին՝ լինել մանկավարժ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը»: