ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

04.05

2017

 

IMG 7996   IMG 7984

IMG 7990   IMG 7982

Մայիսի 3-ին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի  մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Ա. Ալոյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար` «Երեխայի հուզական շփումը մեծահասակի հետ և դրա ազդեցությունը հոգեկան զարգացման վրա» թեմայով, որին ներկա էին պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, դեկան Շ.Այդինյանը, ամբիոնի վարիչ Ա.Թովմասյանը և դասախոսներ:

Սեմինարին ելույթ ունեցան ՆՄՀ 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները: Սեմինարի ընթացքում  ցուցադրվեցին թեմային վերաբերող գիտափորձերի, հետազոտությունների տեսանյութեր, դրանց տեսական վերլուծությունները և արդյունքների ամփոփումները: Եղան նաև քննարկումներ:

Սեմինարի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ դեկան Շ.Այդինյանը: Նրա խոսքով, նման գիտագործնական սեմինարների կազմակերպումը անհրաժեշտություն է ժամանակակից բուհական  կրթական համակարգում, և դրանք պետք է շարունակական լինեն:

Վ.Յարամիշյանը շեշտեց թեմայի կարևորությունը և արդիականությունը, կարևորեց տվյալ ոլորտում կատարվող ուսումնասիրությունները և քննարկումները: Նրա կարծիքով ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը կարող է տեսական և գիտական   աջակցություն ցուցաբերել կրթության ոլորտում աշխատող մասնագետներին: