ԽՈՐՀՐԴԱՆՇԵԼՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

04.05

2017

 

IMG 2427   IMG 241456

IMG 2457   IMG 2409

Մայիսի 3-ին գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը:

Ամբիոնի դասախոսներից բ.գ.թ. Սիրվարդ Ստեփանյանի և ուսանողների ջանքերով կազմակերպված գրական-գեղարվեստական ցերեկույթի ընթացքում ներկայացվել են 20-րդ դարի մեծագույն ոճրագործության պատմական հիմքերն ու իրականացման եղանակները, ջարդերին զոհ գնացած մտավորականների գործունեությունն ու նրանց ստեղծագործությունները: Միջոցառման ընթացքում ասմունքի, պարային և երաժշտական կատարումները  խորհրդանշում էին հայ ժողովրդի անկոտրում կամքն ու վերածնվող ոգին` ընդգծելով մեր ժողովրդի կենսունակությունն ու հավիտենականությունը:

Ամբիոնի վարիչ Անուշ Հայրապետյանը, կարևորելով նման միջոցառումներն ու դրանց դաստիարակչական բնույթը, նշել է. «Այսօրվա միջոցառումը հերթական ապացույցն էր այն բանի, որ մենք, ուսումնասիրելով օտար լեզուներ, չենք հեռանում մեր արմատներից: Մենք օտար լեզվով ուսումնասիրում ենք մեր մասին պատմող աղբյուրներ և այդպիսով ավելի մոտենում մեր պատմական անցյալին»: