ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

10.05

2017

 

IMG 2988   IMG 2990

IMG 2983   IMG 2991

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը պարբերաբար հանդես է գալիս հանրօգուտ նախաձեռնություններով՝ շաբաթօրյակներ, այցելություններ մանկատուն, օգնություն սոցիալապես անապահով ընտանիքներին և այլն: Հերթականը այցելություն էր Ապրիլյան պատերազմում զոհված երեք հայորդիների ընտանիքներին:

Տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ուժերով հավաքագրված գումարով Մասիս Թովմասյանի, Մարատ Դանիելյանի և Դավիթ Գասպարյանի ընտանիքներին նվիրվել են օծված սրբապատկերներ, մանկական գրքեր, քաղցրավենիք և ֆակուլտետի ուսանողուհիներից Ռուզաննա Խաչատրյանի բանաստեղծությունը՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:

Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանի խոսքով, նախաձեռնության նպատակը ոչ այնքան սոցիալական է, որքան բարոյահոգեբանական:

«Այս նախաձեռնության նպատակը հեռու է սոցիալական աջակցություն լինելուց, քանի որ հավաքագրված գումարով հնարավոր չէ նյութական աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին: Սա ավելի շուտ բարոյական աջակցություն է»,- նշել է Ռ. Մանգասարյանը:

Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Բենիկ Համբարձումյանի կարծիքով զոհվածների ընտանիքները սոցիալ-կենցաղային խնդիրներից բացի, ուշադրության կարիք ունեն, իսկ համալսարանականներն իրենց կողմից պատրաստված նվերներով փորձում են ցույց տալ իրենց հոգատարությունը. «Մեր նպատակն է զոհված զինծառայողների ընտանիքներին և զավակներին ցույց տալ, որ ոչինչ և ոչ ոք չի մոռացվել, և որ մեր հերոս տղաների սխրանքն անմահ է»: