ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՊՀ-ՈՒՄ |
01.06 2017 |
Հունիսի 1-ին ԱրՊՀ-ում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Արդեն երրորդ տարին է, ինչ համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է նաև ԱրՊՀ-ում՝ համալսարանի աշխատակիցների մանկահասակ երեխաների համար կազմակերպելով տոնական միջոցառում: Ժամանցային ծրագրի ընթացքում սիրված մուլտհերոսների և երեխաների մասնակցությամբ կազմակերպվել են հետաքրքրաշարժ խաղեր, մրցույթներ, պարեր: Միջոցառման վերջում փոքրիկներին բաժանվել են փուչիկներ և պաղպաղակ: |