Հունիսի 1-ին ԱրՊՀ է այցելել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն և հանդիպում ունեցել ռեկտոր Մանուշ Մինասյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհի միջազգային կապերին, ուսանողների շարժունակությանն առնչվող մի շարք հարցեր, նախանշվել համագործակցային նոր ուղիներ:
Ռեկտոր Մանուշ Մինասյանը արժևորել է Դիոգո Պինտոյի հայանպաստ գործունեությունը և հույս հայտնել, որ նախանշված ծրագրերը կյանքի կկոչվեն մոտ ապագայում` նպաստելով բուհի միջազգային կապերի ընդլայնմանը: