Արցախի պետական համալսարան

 

106   147204

ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բեկլարյանը օրերս այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Մանուշ Մինասյանի հետ:  Հանդիպմանը ներկա էր նաև ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ սովորող ուսանողների «Բարդ համակարգերի կառավարում» մասնագիտացման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով, գաղափարը հղացել էին դեռևս մեկ տարի առաջ` հաշվի առնելով ապրիլյան դեպքերը, նաև այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա լուրջ մաթեմատիկոսների, ինչպես նաև հանրապետությունում առկա  նշյալ մասնագիտությամբ բարձրորակ մասնագետների պահանջարկը: «Բարդ համակարգերի կառավարում» մասնագիտացման դասընթացին կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինծառայությունն անցած, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ սովորող տղաները` 3-րդ կուրսից սկսած: Դասընթացի մի մասը կվարեն Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի, ՌԴ և ՀՀ ականավոր գիտնականներ: Դասընթացին մասնակից ուսանողներին կտրամադրվի հատուկ կրթաթոշակ:

Գ. Սահակյանը նշում է, որ ուսանողների մոտ մեծ ցանկություն կա` մասնակցելու դասընթացին, արդեն կան դիմորդներ, այժմ քննարկվում են ուսումնական գործընթացի կազմակերպման որոշ հարցեր;