Հայտարարություն

01.11

2017

 

11

ՍԻՐԵԼԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Արցախի պետական համալսարանը ուսանողների միջազգային  օրվան ընդառաջ հայտարարում է ուսանողական մրցույթ` հետևյալ  անվանակարգերով`

-գրական ստեղծագործություն `բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, պիես /հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/,

-լրագրություն /թղթակցություն, ակնարկ, տեղեկատվություն, հարցազրույց, սոցիալական տեսահոլովակ/,

- նկարչություն /բնանկար, դիմանկար/,

-լուսանկարչություն, այդ թվում`ինքնալուսանկարչություն /սելֆի/,

-լավագույն ուսանողական ծրագիր` ռազմահայրենասիրական, բնապահպանական,  մշակութային և այլն: Հաղթող ճանաչված ծրագիրը կիրագործվի ԱրՊՀ աջակցությամբ:

Մրցույթի  համար  վերջնաժամկետ  է  սահմանված  2017թ. նոյեմբերի  10-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ֆակուլտետի մեթոդիստին:                                                                                                                      

 

 ՈւՀՏԱ, ՀԿ և Լ   բաժին