ՍԻՐԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Արցախի պետական համալսարանը ուսանողների միջազգային օրվան ընդառաջ հայտարարում է ուսանողական մրցույթ` հետևյալ անվանակարգերով`
-գրական ստեղծագործություն `բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, պիես /հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/,
-լրագրություն /թղթակցություն, ակնարկ, տեղեկատվություն, հարցազրույց, սոցիալական տեսահոլովակ/,
- նկարչություն /բնանկար, դիմանկար/,
-լուսանկարչություն, այդ թվում`ինքնալուսանկարչություն /սելֆի/,
-լավագույն ուսանողական ծրագիր` ռազմահայրենասիրական, բնապահպանական, մշակութային և այլն: Հաղթող ճանաչված ծրագիրը կիրագործվի ԱրՊՀ աջակցությամբ:
Մրցույթի համար վերջնաժամկետ է սահմանված 2017թ. նոյեմբերի 10-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ֆակուլտետի մեթոդիստին:
ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժին