ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

23.11

2017

 

IMG 1321   IMG 13862

IMG 13852   IMG 13875

Սեպտեմբերի 30-ը թարգմանիչների միջազգային օրն է, որի կապակցությամբ գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնը հայտարարել էր գերմաներեն և ֆրանսերեն տեքստերի թարգմանությունների մրցույթ: Մրցույթի արդյունքները ամփոփվեցին նոյեմբերի 22-ին՝ ուսանողական ճանաչողական ընթերցումների ձևով:

Բացման խոսքում ամբիոնի դոցենտ Ալիսա Մարգարյանը խոսեց թարգմանչի առաքելության, նրա դերի և նշանակության մասին՝ նշելով, որ պրոֆեսիոնալ թարգմանիչ չունեցող և թարգմանական գրականություն չստեղծող ազգը նման է խուլ ու համրի:

«Թարգմանչի աշխատանքը վաղեմի ժամանակներից ճանաչվել է որպես ամենահեղինակավոր ու պահանջված մասնագիտություններից մեկը: Այսօր մենք օտար լեզուներ ենք ուսումնասիրում՝ ինչ-որ տեղ համոզված լինելով, որ մեր ուսանողների մի մասը համալրելու է թարգմանիչների շարքերը»,- նշել է Ա. Մարգարյանը:

Ընթերցումների ընթացքում ուսանողները հետաքրքիր տեղեկություն են  ներկայացրել հայ գրերի գյուտից հետո ծայր առած թարգմանական շարժման, նրա ակունքների և նպատակների, նշանավոր դեմքերի, ինչպես նաև թարգմանական գրականության ներկայիս վիճակի վերաբերյալ:

Գերմաներեն և ֆրանսերեն տեքստերի թարգմանությունների մրցույթում լավագույն ցուցանիշներ ցուցաբերած ուսանողներ Աննա Ավետիսյանը (գերմաներեն) և Ելիզավետա Առստամյանը (ֆրանսերեն) ամբիոնի կողմից խրախուսվել են պատվոգրերով: