ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

28.11

2017

 

IMG 2828   IMG 22776

IMG 22806   IMG 22812

Նոյեմբերի 27-ին կայացել է գիտական խորհրդի նիստ: Հաստատվել են կանոնակարգային մի շարք փոփոխություններ, լսվել հաշվետվություններ, կազմակերպվել ընտրություններ:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացրել է համալսարանական կարգերում նախատեսվող փոփոխությունները, հիմնավորել դրանց անհրաժեշտությունը:

Այսպես, փոփոխության են ենթարկվել հայցորդների ձևակերպման, փոխատեղման գործընթացի կազմակերպմանը վերաբերող կարգերն ու կանոնակարգերը, սահմանվել դասընթացի գնահատման ձևի առանձնահատկությունը, հաստատվել գիտահետազոտական կենտրոնի կանոնադրությունը, մասնակի փոփոխության ենթարկվել նաև 2017-2018 ուսումնական տարվա ուսումնական գործունեության օրացույցը:

Գիտխորհուրդը լսել և ի գիտություն է ընդունել հայ գրականության և լրագրության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերեն լեզվի, մաթեմատիկայի, ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ամբիոնների 2016-2017 ուսումնական տարվա հաշվետվությունները:  

Գիտխորհրդի որոշմամբ ԱրՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչումներ են շնորհվել ԵՊՀ դոցենտներ ֆիզմաթ.գ.թ. Սպարտակ Գևորգի Ռաֆայելյանին և ֆիզմաթ.գ.թ.  Սվետլանա Ավանեսի Ավանեսյանին: Վերջիններս ավելի քան 15 տարի ԱրՊՀ համապատասխան ամբիոններում և Ծմակահողի ամառային դպրոցում հանդես են եկել մասնագիտական դասընթացներով, բազմակողմանիորեն աջակցել տվյալ մասնագիտության կայացմանը:

Այլ հարցերում ընդգրկված էին պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի անցկացման և ուսումնամեթոդական ձեռնարկների տպագրության երաշխավորելու, դոցենտի կոչում շնորհելու և այն ՀՀ ԲՈՀ-ի վավերացմանը ներկայացնելու մասին հարցերը: