ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍՈՎ

30.11

2017

 

IMG 3017   IMG 3053

IMG 3046   IMG 3066

Այս օրերին մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ակտիվ փորձուսուցում են անցնում ԱրՊՀ տարբեր մասնագիտությունների ուսանողներ: Ստեփանակերտի հ. 2 հիմնական դպրոցում մանկավարժական ակտիվ փորձուսուցման ավարտին ՄՄ բաժնի ուսանողները կազմակերպել էին գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված ոստիկանի մասնագիտական օրվան:

Միջոցառմանը ներկա էին մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Միրա Յարամիշյանը, հ. 2 հիմնական դպրոցի տնօրինությունը, ներկայացուցիչներ ԱՀ ոստիկանությունից, համալսարանականներ, դպրոցականներ:

Ուսանողներն ու աշակերտները կարևորեցին և ընդգծեցին ոստիկանի դերն ու նշանակությունը հասարակական կարգի պահպանման գործում, ապա նրանց ձոնեցին տարաբնույթ կատարումներ:

Շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքով հանդես եկան մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Մ. Յարամիշյանը, դպրոցի տնօրեն Լ. Մարտիրոսյանը, ոստիկանության ներկայացուցիչներ, ծնողներ: