ԱրՊՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստում քննարկվեցին կանոնակարգեր, լսեցին հաշվետվություններ, տպագրության երաշխավորվեցին աշխատություններ:
Ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացրեց ԱրՊՀ-ում գրքերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և այլ գիտական գրականության հրատարակման կարգը և մեջբերման նորմերի, գրագողության (ակադեմիական անազնվության) կանոնակարգը, որը հաստատվեց միաձայն:
Գիտխորհուրդը երաշխավորեց «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսի հոդվածներն ու մի շարք ձեռնարկների տպագրությունը, ապա լսեց և ի գիտություն ընդունեց աշխարհագրության, քիմիայի, կենսաբանության ամբիոնների և գիտական գրադարանի նախորդ ուսումնական տարվա աշխատանքների հաշվետվությունները:
Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց Գիտական գրադարանի վարիչ Լաուրա Առստամյանին` 42-ամյա անբասիր գործունեության ու վաստակի համար և պարգևատրեց հուշանվերով: