Արցախի պետական համալսարան

 

IMG 7406   IMG 7443

IMG 7428   IMG 7448

Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ԱրՊՀ մի խումբ դասախոսներ և ուսանողներ այցելել են մայր բուհում (նախկին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում) գործունեություն ծավալած շարժման  առաջամարտիկների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: 

ԱրՊՀ-ում ստեղծված ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի համանախագահ, ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը խոսում է նախաձեռնության նպատակի և նշանակության մասին. «Այդ մարդիկ ոչ միայն կանգնած էին շարժման, այլև պետականաշինության ակունքներում, ուստի մենք պարտավոր ենք հիշել և հիշեցնել նրանց մասին»:

Նշենք, որ փետրվարի 19-ին համալսարանականներն այցելել են Հրանտ Խաչատրյանի, Համլետ Մովսիսյանի, Արսեն Ավագիմյանի և Լենա Գրիգորյանի շիրիմներին, ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակին: Նախատեսվում է առաջիկայում այցելել նաև Վլադիկ Հակոբյանի և Ռոնա Բալայանի շիրիմներին: