Հայրենյաց պաշտպանի տոնի առթիվ ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսխորհուրդը այցելեց Ստեփանակերտի տուն-ինտերնատ:
Այցի ընթացքում ուսանողները նվերներ են հանձնել տուն-ինտերնատի բնակիչներին, հանդես եկել գրական-գեղարվեստական կատարումներով, բարեմաղթանքներ հղել տարեցներին: «Մենք այս միջոցառմամբ փորձեցինք նրանց օրը դարձնել գունեղ և տարբերվող մյուս օրերից և, կարծում եմ, ստացվել է: Տարիքով մեծ, բայց հոգով երիտասարդ տարեցները կյանքի փիլիսոփայությամբ են իմաստնացած: Նրանք ստեղծել են իրենց հետաքրքիր աշխարհը և ապրում են այդ աշխարհում. մեկն իր օրն իմաստավորում է գեղանկարչությամբ` ներաշխարհը վրձնելով կտավին, մյուսը` շախմատով և այլն»,-ասում է ուսանողուհի Մարիա Միրզախանյանը: