Արցախի պետական համալսարան

 

IMG 8927   IMG 8902

IMG 89273   IMG 8935

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում մարտի 5-ին ԱրՊՀ-ում «Բիոդեգրադացիա» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Հայկենսատեխնոլոգիա կենտրոնի մետաբոլիզմի ինժեներիայի լաբորատորիայի վարիչ, կ.գ.թ. Նելլի Հովհաննիսյանը:

Ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է կենսաբանի երկրորդ այցը մայր բուհ և շնորհակալություն հայտնել արդիական թեմաներով դասախոսություններով հանդես գալու համար:

Ն. Հովհաննիսյանը ներկայացրել է էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները և այդ համատեքստում անդրադարձել նյութերի կիրառությանն ու ոլորտում առաջ եկած խնդիրները: Էկոլոգիական անվտանգության տեսանկյունից պլաստիկ նյութերի ուտիլիզացումը, բանախոսի խոսքով, իրականացվում է մի քանի եղանակով` սեղմում, վերամշակում,  որոնցից վերջինը առավել արդյունավետ և նպատակային է:

«Համաշխարհային հնչեղություն ունեցող այս խնդիրը վաղուց է էկոլոգիական անվտանգության հայեցակարգի հիմնարար ուղղություններից: Դրանով վաղուց են զբաղվում շահագրգիռ մարմիններն ու անռանձին անհատներ, ավելին` Եվրոմիությունը հսկայական չափերի հոնորարներ է նախատեսել խնդրի լուծման համար: Պայքարը, այնուամենայնիվ, դանդաղ է ընթանում»,- նկատում է բանախոսը` նշելով, որ ամբողջ հույսը ժամանակակից տեխնոլոգիաների վրա է: