Հայտարարություն

06.03

2018

 

2018թ. մարտի 12-ից մինչև  մարտի 16-ը ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը մանկավարժության ու հոգեբանության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է հոգեբանական դասընթացներ:

 

I.Պրոֆեսորադասախոսական կազմի և մագիստրանտների համար

 

Թեմա` «Հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանություն»:

 

Քննարկվող հարցեր.

 

1-ին   հանդիպում

 

Հոգեբանական հետազոտությունների կազմակերպում, հետազոտության փուլեր, հետազոտության նպատակ և խնդիրներ, հետազոտության օբյեկտ, առարկա, վարկած:

 

2-րդ  հանդիպում

 

Հոգեբանական հետազոտության մեթոդաբանություն, մեթոդների ու մեթոդիկաների ընտրություն, մեթոդներին ներկայացվող պահանջներ, ընտրակազմ:

 

3-րդ  հանդիպում

 

Հետազոտության արդյունքների մշակում: Առաջնային և երկրորդային վերլուծության եղանակներ: Հետազոտության արդյունքների մշակման մաթեմատիկական-վիճակագրական մեթոդներ (ընտրական միջին, մոդա, վարիացիայի թափ, դիսպերսիա, սիգմա):

 

4-րդ, 5-րդ  հանդիպումներ

 

Հոգեբանական հետազոտությունների տվյալների` համահարաբերակցային (կորելյացիոն) վերլուծություն (Սպիրմենի կարգային համահարաբերակցման տեխնոլոգիա, Պիրսոնի գծային համահարաբերակցման տեխնոլոգիա): Մաթեմատիկական–վիճակագրական մեթոդներով վերլուծություններ կատարելու համակարգչային ծրագրեր (SPSS, MS Excel): Համահարաբերակցային գործակցի ներկայացում և մեկնաբանություն: Հետազոտության արդյունքների ներկայացման ձևեր (գրաֆիկներ, աղյուսակներ, գծապատկերներ):

 

II. Բակալավրիատի ուսանողների և հոգեբանության խնդիրներով հետաքրքրվող անձանց համար` «Հոգեբանական պրակտիկում»:

 

Թեմաներ`

  1.Ուշադրության ուսումնասիրության մեթոդներ և մեթոդիկաներ

  2.Զգայություններ և ըմբռնում

  3. Հիշողության, մտածողության և երևակայության ուսումնասիրության մեթոդներ և մեթոդիկաներ

  4.Անձնային գծեր, տիպեր, հատկություններ

  5.Նյարդային համակարգի հատկություններ, խառնվածք, բնավորություն 

 

Դասընթացները  կվարի  հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Աննա Առաքելյանը: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

 

ԱրՊՀ հոգեբանական կենտրոն

 

Հասցե` Տիգրան Մեծ 10 (ԱրՊՀ 3-րդ մասնաշենք)

 

 կամ զանգահարել`( 097) 72-99-26

 

(097) 31-84-13