Արցախի պետական համալսարան

IMG ha9447   IMG ha9475

IMG ha9466   IMG ha9465

Մարտի 15-ին ԱրՊՀ հայագիտական կենտրոնում հյուրընկալված պ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանը հանդես է եկել դասախոսությամբ:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արարատ Վարդանյանը, ներկայացնելով բանախոսին, ընդգծել է նրա գիտական գործունեությունը, որն ամբողջությամբ նվիրված է  Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ իրագործվող հակահայ քաղաքականությանն ու այն պատմական լույսի տակ ներկայացնելուն:

Խոսելով խորհրդային կարգերի հաստատման նախաշեմին Արցախի քաղաքական կացության մասին՝ պատմաբանը պատմական փաստերի համադրմամբ ապացուցում է, որ 1920 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ղարաբաղի ժողովրդի ընդվզումը սխալ է որակել ապստամբություն, ինչը անում են ոչ միայն Ադրբեջանի, այլև շատ հաճախ՝ հայ պատմաբանները:

«Այն ինքնապաշտպանություն էր՝ բառիս բուն իմաստով: Եթե 20-ական թվականներին Ղարաբաղը ադրբեջանական տիրապետության տակ չէր գտնվում, ապա ինչպես կարելի է այն անվանել ապստամբություն: Ստացվում է՝ Ղարաբաղն ապստամբել է ինքն իր դե՞մ»,- հիմնավորում է Հ. Աբրահամյանը:

Ներկաների հարցերին պատասխանելուց հետո պրոֆեսորն ապագա պատմաբաններին պատգամեց հավատարիմ մնալ պատմագրության սկզբունքներին և, որ ամենակարևորն է, նվիրվել արցախյան պատմության ուսումնասիրությանը: