Արցախի պետական համալսարան

IMG 0210   IMG 0204

IMG 0192   IMG 0215

Մարտի 21-ին բնագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Խաղ բնագիտականի կանոններով» ամենամյա մրցույթը:

Մրցույթին մասնակցում էին ֆակուլտետի բոլոր մասնագիտությունները ներկայացնող թիմերը: «Գուշակիր մեղեդին», «Գուշակիր ֆիլմը» և «Ճանաչիր ԱրՊՀ-ն» խորագրերը կրող մրցութային երեք փուլերի արդյունքում համապատասխանաբար երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած ծրագրավորողների և տեղեկատվականների թիմերը առաջին հորիզոնականը զիջեցին առավելագույն միավորներ հավաքած աշխարհագետների թիմին:

Ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին խրախուսել է պատվոգրերով, առաջին տեղը զբաղեցրած թիմին` փոխանցիկ գավաթով: