Մարտի 22-ին ԱրՊՀ քաղաքագիտության բաժնի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ հանդիպում է ունեցել «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Միխայիլ Դեմուրինը:
Հանդիպման ընթացքում վերլուծաբանն անդրադարձել է ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության խնդիրներին, ըստ տարածաշրջանների քննարկել դրանց առանձնահատկությունները՝ շեշտը դնելով ղարաբաղյան խնդրի վրա:
ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին հանդիպման համար՝ ընդգծելով հարցադրումների արդիականությունն ու հնչեղությունը: