ԿԱՅԱՑԱՎ «ՂԱՐԱԲԱՂԱ ԼՅՈՒԶՈՒ» ԽՈՐԱԳՐՈՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

20.04

2018

IMG int1   IMG int2

IMG int3   IMG int4

Տնտեսագիտության ֆակուլտետում  կայացավ «Ղարաբաղա լյուզու»  խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որի նախաձեռնողներն էին ֆեյսբուքյան համանուն էջի համակարգողը, Սեյրան Մայիլյանը, Վարդուհի Կիրակոսյանը, Մերի Զաքարյանը և Արմեն Ադամյանը: Մրցույթն իր ձևաչափով նորույթ էր :

Խաղն անց է կացվել 3 փուլով՝ 1-ին  փուլը կոչվոմ էր «Նկարներ», որոնց տակ թաքցված էր ասացվածք, 2-րդը` «Դարձվածքներ», 3-րդը`  «Բառարան-խաղ»: Խաղին մասնակցեց ֆակուլտետի յուրաքանչյուր մասնագիտությունից ձևավորված մեկական թիմ: Բոլոր 3 թիմերն էլ «Ղարաբաղա լյուզու» թիմի կողմից  պարգևատրվեցին պատվոգրերով: Խաղի հիմնական  նպատակն էր ձևավորել թիմ, որը դպրոցներում նույն ձևաչափով  կկազմակերպի խաղ-մրցույթներ:

Սեյրան Մայիլյան

Обновлено 20.04.2018 13:08