ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

23.04

2018

IMG vs1  IMG vs2

IMG vs3  IMG vs4

Ապրիլի 23-ին ԱրՊՀ-ի և ՀՀ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև կնքված հուշագրի համաձայն երկու բուհերն այսուհետ համագործակցելու են գիտամանկավարժական, ուսումնամեթոդական, կրթադաստիարակչական և այլ ուղղություններով:

Շնորհավորելով համալսարանականներին հերթական փոխգործակցության հուշագրի ստորագրման կապակցությամբ` ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը նշեց, որ նախքան պաշտոնական արարողությունը` երկար ժամանակ քննարկվել են բուհերի համագործակցության հնարավորությունները, հեռանկարներն ու ուղղությունները, իսկ այսօր արդեն սեղանին է նաև աշխատանքային պլանը:

«Երկու բուհերի համագործակցային կապերը նորություն չեն, պարզապես այդ հարաբերությունները տեղափոխվում են իրավական հարթություն` հաշվետվողական և իրացվելիք»,- նշում է ռեկտորը:

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթության որակի ապահովման բաժնի պետ, գնդապետ Գ.Ասրյանը հրամանատարության և պրոֆեսորադասախոսական կազմի անունից ողջունել է երկու բուհերի միջև կնքվող հուշագիրը. «ԱրՊՀ-ն Արցախի միակ բուհն է, որ ռազմական ուղղությամբ կադրեր է պատրաստում, ուստի և մեր համագործակցությունը պատահական լինել չէր կարող: Մենք մեր կողմից պատրաստակամ ենք անելու հնարավոր ամենը` աջակցելու համապատասխան ստորաբաժանմանը` ռազմական կրթության մակարդակը բարձրացնելու և  Պաշտպանության բանակին որակյալ սպաներ մատակարարելու գործում»:

Հուշագրի ստորագրումը կարևորեցին նաև ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ում անմիջական նախաձեռնությամբ է իրականություն դառնում նախագիծը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ