Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Իրինա Իշխանյանի նախաձեռնությամբ և բաժնի մագիստրանտների մասնակցությամբ մայիսի 17-ին կազմակերպվել էին գիտական ընթերցումներ:
«Մարքեթինգը շրջանակից դուրս» թեմայով գիտական ընթերցումներին մագիստրանտները ներկայացրել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սոցիալական հարցումները, սպառողի վարքագիծը, նեոմարքեթինգը, գովազդը` որպես մարքեթինգային հաղորդակցության միջոց, թվային մարքեթինգ, բրենդինգը միջազգային մարքեթինգում, փաթեթավորման առանձնահատկությունները, միջազգային կորպորացիաները, ապա ներկայացրել հետաքրքիր փաստեր մարքեթինգի մասին:
«Այսպիսի միջոցառումները գալիս են լրացնելու լսարանային պարապմունքները, ավելացնելու առարկայի շրջանակներում նախատեսված տեսական գիտելիքները՝ միաժամանակ հնարավորություն տալով տեսականը կիրառել գործնականում»,- նկատում է նախաձեռնող Ի.Իշխանյանը: