ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

21.05

2018

There are no translations available.

IMG nd1  IMG nd2

IMG nd3  IMG nd4

ԱրՊՀ ընդունող հանձնաժողովը մայիսի 5-ից իրականացնում է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը, որը կտևի մինչև մայիսի 31-ը: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հասմիկ Մինասյանից հետաքրքրվեցինք ընթացքի մասին:

Հ. Մինասյանը նշում է, որ հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և այս պահի դրությամբ գրանցվել է հարյուրից ավելի դիմում: «Ընդհանուր առմամբ դիմորդները ներկայանում են փաստաթղթային ճիշտ փաթեթով: Յուրաքանչյուր դիմորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, անհրաժեշտության դեպքում` տրամադրվում է խորհրդատվություն»,- ասում է պատասխանատուն:

Քանի որ փաստաթղթերի ընդունելությանը մնացել է ընդամենը տաս օր, հիշեցնում ենք դիմորդին անհրաժեշտ փաստաթղթերը, այն է` մեկ արագակար, անձնագրի պատճեն, տեղեկանք դպրոցից (գունավոր նկարով և ԳԹԿ անձնական համարով), 3*4 չափի 6 հատ լուսանկար, տեղեկանք զինկոմիսարիատից` 18 տարին լրացած տղաների համար, «ՆԶՊ», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությունների դիմորդները` նաև տեղեկանք առողջության մասին (մինչև 18 տարին լրացածները` «Արևիկ» բուժմիավորումից, 18 տարին լրացածները` հանրապետական պոլիկլինիկայից), փաստաթղթերի հանձնման համար և յուրաքանչյուր ներբուհական քննության դիմաց 1500 դրամի մուծման կտրոն` ԱրՊՀ հետևյալ հաշվեհամարին: