ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

22.05

2018

t1  t2

Օրերս պատմություն և իրավագիտություն ֆակուլտետի պատմություն 1-ին և 3-րդ, մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները պատմության ամբիոնի դասախոս, պ. գ. թ., դոցենտ Ն. Սարումյանի նախաձեռնությամբ և ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանի աջակցությամբ պատմաճանաչողական էքսկուրսիա կատարեցին դեպի Տաթևի վանական համալիր։

Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու հայ ճարտարապետության գոհարներից մեկը` Տաթևի վանական համալիրը, ծանոթանալու նրա պատմությանը:

Ուսանողները շրջայց կատարեցին վանական համալիրում, ստացան հոգևոր հոր օրհնանքը և կատարեցին մոմավառություն:

«Ցանկացած էքսկուրսիա ունենում է իր դրական արդյունքները։ Դեպի Տաթև կատարածը կարելի է անվանել թե՛ էքսկուրսիա, թե´ուխտագնացություն։ Նպատակը մեկն էր. ճանաչել մեր հայրենիքի պատմական և նշանավոր վայրերը: Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ կայացել է մեր էքսկուրսիան: Հուսով ենք, որ սա վերջինը չի լինելու»,-ասում է պատմություն 3-րդ կուրսի ուսանողուհի Լենա Հարությունյանը:

Նարինե Աղաջանյան

պատմություն 3-րդ կուրս

Обновлено 22.05.2018 12:11