Հունիսի 8-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում կայացել է Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մխիթարյան միաբանության պատվիրակությունը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանականներ, հյուրեր:
Գիտաժողովի մասնակիցները` Վենետիկի Սուրբ Ղազար կղզու դիվանապահ և մատենադարանապետ Հայր Վահան Օհանյանը, Հայաստանի Մխիթարյան ճեմարանի փոխտեսուչ Հայր Գևորգ Սարգսյանը, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու վանահայր Հայր Սերոբ Չամուրլյանը, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Արա Զարգարյանը, իրենց ելույթներում անդրադարձան Մխիթարյան միաբանության գիտակրթական և մշակութային գործունեությանը, արժևորեցին նրա նվիրյալներին:
Գիտաժողովը եզրափակվեց «Մխիթար Սեբաստացի» ֆիլմի ցուցադրությամբ: