Օրերս «Արևմտահայ քննադատության ավանդներ և սփյուռքահայ գրաքննադատություն» առարկայից տեղի ունեցավ բաց սեմինար-դաս` ԱրՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի և հայ գրականության պատմություն մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ:
Դաս-միջոցառումը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Բաց դասի ընթացքում ուսանողները հանդես են եկել ելույթներով, ցուցադրվել են թեմային առնչվող նյութեր, խոսել, քննաբանել արևմտահայ գրականության և նրան շարունակող սփյուռքահայ գրականության տեսական մտքի շուրջ: Միջոցառմանը ներկա էին բանասիրության ֆակուլտետի դեկանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:
Հերմինե Հովհաննիսյան
Հ.լ և գրակ. , մագիստր.,1-ին կուրս