ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԸ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ԷԻՆ

15.06

2018

There are no translations available.

IMG pbi1  IMG pbi2

IMG bp3  IMG bpi4

Հունիսի 13-ին և 14-ին դիպլոմներ են հանձնվել բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներին:

Ուսանողներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեցին ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնի վարիչները, պատգամեցին հավատարիմ մնալ առաջին կուրսում տված երդմանը, բարձր պահել մայր բուհի անունն ու արժանի լինել նրա շրջանավարտը լինելու կոչմանը:

«Ահա այս տղաների հայացքների ներքո դուք երդվել եք չորս տարի առաջ և նույն վայրում եք՝ վերահաստատելու, որ յուրաքանչյուրդ ձեր տեղում արժանի կլինեք նրանց պատգամներին ու գաղափարներին, կշարունակեք և ավարտին կհասցնեք այն, ինչ չեն հասցրել նրանք»,- ասել է բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը:

Բնագիտական ֆակուլտետի ուսանողության անունից երախտագիտության խոսք ասաց ֆակուլտետի շրջանավարտներից Լ. Բաղիյանը՝ սեփական օրինակով մատնանշելով ուսումնառության տարիների ձեռքբերումները:

«Չորս տարվա հեռավորությունից գնահատականներ տալն այսօր, ավելի քան երբևէ, հեշտ է: Գուցե անցած ճանապարհի դժվարությունները մոռացել ենք, սակայն արդյունքն ակնհայտ է. այն մենք ենք՝ այնպիսին, ինչպիսին կանք՝ շնորհիվ ձեզ և ձեր աշխատանքի»,- ասում է ուսանողուհին՝ դիմելով դասախոսական կազմին: