ԱՐՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ

25.06

2018

sm1  sm2

sm3  sm4

Արցախի պետական համալսարանի հրավերով բուհում պարբերաբար դասախոսություններով հանդես են գալիս առաջատար մասնագետներ` անդրադառնալով տարբեր ոլորտների արդիական խնդիրների: Հունիսի 25-ին մեկնարկած հերթական դասընթացը, որը կտևի հինգ օր, վարում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետության և Արցախի տեղեկատվական անվտանգության խնդիրների թեմայով դասընթացի շրջանակում բանախոսն առաջին օրը ներկայացրել է արդի տեղեկատվական հոսքերի ընդհանուր համապատկերը, տեղեկատվական հոսքերի ձեւափոխման եղանակներն ու հիմնական գործիքակազմը օնլայն մամուլում և սոցիալական մեդիայում:

Հաջորդիվ նախատեսում է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տեղեկատվական դաշտի կառուցվածքին, հայկական տեղեկատվական հոսքերին` որպես միջազգայինի մաս, ապրիլյան պատերազմի դասերին, Ադրբեջանի` տեղեկատվական պատերազմ վարելու ներուժին և այլն:

Դասընթացին մասնակցել ցանկացող ուսանողները կարող են դիմել ԱրՊՀ հայ գրականության և լրագրության ամբիոն: