ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

26.06

2018

IMG 4808  gtx02

gtx03  gtx04

ԱրՊՀ գիտական խորհրդի հերթական նիստում քննարկվեցին համալսարանական կառավարման կարևոր կանոնակարգեր, լսվեցին հաշվետվություններ:

2017-2018 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես եկան ԱրՊՀ ուսումնական և գիտական գծով պատասխանատուներ Գեորգի Սահակյանն ու Վալերի Ավանեսյանը՝ մասնավորապես անդրադառնալով հանձնաժողովների նախագահների կողմից նշված թերություններին և առաջարկություններին:

Ի գիտություն ընդունվեցին նաև գիտական խորհրդին կից գործող յոթ հանձնաժողովների ընթացիկ ուսումնական տարում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց առանցքային երկու կարգեր, որոնք կանոնակարգում են ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության գնահատման և տեղեկատվության տարածման ընթացակարգերը:

Օրակարգում ներառված հարցերից մեկն էլ վերաբերում էր ԱրՊՀ խորհրդի անդամների ընտրությանը: Տարբեր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածուներից գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ համալսարանի խորհրդի անդամներ ընտրեց բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանին, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանին, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանին, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, պ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Վարդանյանին, ակ. Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանին, տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Իրինա Իշխանյանին, կենսաբանության ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Հասմիկ Գալստյանին:

Այլ հարցերում գիտխորհուրդը ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչման վավերացման մասին Մ.Ջահանգիրյանի հայցը, ապա հաստատեց դոկտորականի մեկ թեմա: