Սույն թվականի հուլիսի 6-ից 21-ը Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար: Ճամբարը կկազմակերպվի վրանային պայմաններում, 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը: Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն կունենան մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, թեժ բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների: Ճամբարին կմասնակցեն ուսանողներ ԱՀ, ՀՀ և արտերկրի բուհերից: Ճամբարին մասնակցել ցանկացող ԱրՊՀ ուսանողները դիմեն համապատասխան ֆակուլտետի դեկանատին:
06 Հունիս 2023
Դիպլոմների շնորհման արարողություն մանկավարժության և սպորտի ֆակուլտետում
06 Հունիս 2023
Ռուսաց լեզվի միջազգային օրը ԱրՊՀ-ում
06 Հունիս 2023
Դիպլոմների շնորհման արարողություն պատմության և իրավագիտության ֆակուլտետում
05 Հունիս 2023
ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի շրջանավարտները ևս ստացան իրենց դիպլոմները
05 Հունիս 2023
Դիպլոմների շնորհման արարողություն բանասիրական ֆակուլտետում
Բոլոր