Արցախի պետական համալսարան

32294475 606400689713318 6137450395594653696 n

Սույն թվականի հուլիսի 6-ից 21-ը Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար: Ճամբարը կկազմակերպվի վրանային պայմաններում, 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը: Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն կունենան մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, թեժ բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների: Ճամբարին կմասնակցեն ուսանողներ ԱՀ, ՀՀ և արտերկրի բուհերից: Ճամբարին մասնակցել ցանկացող ԱրՊՀ ուսանողները դիմեն համապատասխան ֆակուլտետի դեկանատին: