ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏ

29.06

2018

gtx1  gtx2

gtx3  gtx4

Հունիսի 29-ին գումարված ԱրՊՀ գիտխորհրդի տարեվերջյան նիստում քննարկվել և հաստատվել են օրակարգային երկու հարցեր:

Առաջին հարցը, որը վերաբերում էր առկա ուսուցման համակարգի ուսումնական տարվա պլաններում նախատեսվող փոփոխություններին, ներկայացրեց ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը: Վերջինս նշեց, որ համալսարանական ամբիոնների կողմից ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու մասին ստացվել է ավելի քան 60 առաջարկ, որը քննարկվել է որակի ապահովման գործընթացը վերահսկող համապատասխան ստորաբաժանումներում և հանձնաժողովներում, ներկայացվել եզրակացություններ:

Երկրորդ հարցը ԱրՊՀ ՊՈԱԿ-ի կառուցվածքը հաստատելու մասին էր: Ռեկտոր Մանուշ Մինասյանը հարցը գիտխորհրդի քվեարկությանը ներկայացնելուց առաջ հիմնավորել է կառուցվածքային նախատեսվող փոփոխությունները` նշելով, որ առաջարկվող փոփոխությունների հիմքում օպտիմալացումն է և համապատասխանեցումը հավատարմագրման գործընթացին: Ըստ առաջարկվող փոփոխությունների` նախատեսվում է վերամիավորել ամբիոններ, վերակազմավորել բաժիններ և ստեղծել նոր ստորաբաժանումներ: