Անթոնիա Արսլանի անվան Արցախի Մրցանակ

02.07

2018

Մրցույթի հայտարարություն

CINF հիմնադրամը հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ` ուղղված Արցախում մշակութային, հանրային և տնտեսական ոլորտներում աճի խթանմանը և բարեկեցության բարձրացմանը իրատեսական ու կոնկրետ ծրագրերով: Ծրագրերի իրագործումը ենթադրում է Արցախի, Հայաստանի և սփյուռքի հայերի մասնակցությունը։ CINF-ի խորհուրդը նախատեսում է գործարար նախաձեռնություններ անասնապահության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մետաքսի արտադրության, կրթության և հրատարակչության ոլորտում, ինչպես նաև կամավորականների աշխատանքների կազմակերպման գործում։

Ծրագիրը բաց է Արցախի ԲՈՒՀ-երի ուսանողների և նոր շրջանավարտների համար։

Առաջարկվող ծրագրերի գնահատման չափանիշները

Ծրագրերի գնահատումը կիրագործվի 7 չափանիշների հիման վրա։

1)            Իրագործելիություն

2)            դերը հանրային կյանքում

3)            դերը տնտեսական ոլորտում

4)            դերը մշակութային ոլորտում

5)            նշանակությունը ազգային միավորման գործում

6)            Կայունություն

7)            Ծրագրի զարգացման դիալեկտիկան և տրամաբանությունը

Ընտրության չափանիշներից առաջնահերթ են իրագործելիության և ազգային միավորման չափանիշները, ինչպես նաև համագործակցային ներուժ և հայերին բնորոշ հնարամտությամբ կազմված ծրագրերը: Ծրագրերի շարադրման լեզուն հայերենը կամ անգլերենն են, շարադրման ծավալը՝ առավելագույնը 10 էջ: Առաջարկվող ծրագրերը ուղարկել  հետևյալ էլ․հասցեով՝ Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript , Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript :

Մրցանակ

-              Առաջին մրցանակային տեղը զբաղեցնողին կտրամադրվի $500, և CINF հիմնադրամը կսատարի ծրագրի իրականացմանը

-              երկրորդ մրցանակային տեղը զբաղեցնողին կտրամադրվի $250, և CINF հիմնադրամը կօժանդակի ծրագրի ձևավորման մեջ

-              երրորդ մրցանակային տեղը զբաղեցնողին կտրամադրվի $100, և CINF հիմնադրամը կօժանդակի ծրագրի ձևավորման մեջ

ժամանակացույց

             Հուլիսի 1 – Մրցույթի հայտարարություն

             Հուլիսի 15 - Մրցույթին ընդգրկվելու վերջնաժամկետ

             Օգոստոսի 15 - ծրագրերի ներկայացման վերջնաժամկետ:

Ծրագիրը գրելու ուղեցույց

1-խնդրի բնորոշում

Սահմանել խնդիրը, որ ձեր ծրագիրը կփորձի լուծել, նկարագրեք խնդիրը և դրա մեծությունը, խնդրի ազդեցությունը Արցախի բնակչության ընդհանուր բարեկեցության վրա, տնտեսական, մշակութային և սոցիալ առումներով։

2-ծրագրի նկարագրություն

Այս հատվածում նկարագրել առաջարկված ծրագիրը։ Ներկայացնել մանրամասն հետազոտություն և ընդգծել ծրագրի հաջողության գործոնները։

3-Ծրագրի կառավարում

Նկարագրել ծրագրի գործարկումը և զարգացման գործընթացը, հետազոտել նախապայմանները և նկարագրել ծրագրի կառավարման մեթոդը։

4-Ֆինանսական վերլուծություն

Ներկայացնել խորացված վերլուծություն ներդրման դրամագլխի մանրամասներով և հետագա գործառնական ծախսերով։

Եթե ծրագիրը ներկայացնում է շահույթային ձեռնարկ, ներկայացնել շահունակության մանրամասն վերլուծությունը։

5-Ռիսկային գործոններ

Մտածեք այն խոչընդոտների մասին, որ կարող են արգելակել ձեր ձեռնարկի հաջողությունը:

6-Ռիսկի կառավարում

Մտորել ռիսկի վերացման միջոցների մասին, և եթե ռիսկի վերացումը հնարավոր չէ, ինչպես կարելի է դրա ազդունակությունը մինիմալի հասցնել։

7-ձեռնարկի ներդրումն ու ազդեցությունը

Նկարագրել, թե ինչպես այս ծրագիրը կաջակցի ձեր սահմանած խնդրի լուծման գործընթացին։ Նաև նկարագրել որևէ այլ խնդիրներ և տնտեսական, հանրային-հասարակական կամ մշակութային մարտահրավերներ, ընդ որում այս ձեռնարկը կունենա իր դրական ազդեցությունը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված ձևաթերթիկը և ուղարկել հետևյալ էլհասցեով` Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript , կամ զանգահարել Կարեն Քաբրջյանին հետևյալ համարով՝ 094-545639:  Ձևաթերթիկ